«Հակոբ Կոջոյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
(→‎Պատկերասրահ: Ավելի որակյալ նկար, ձևավորում)
չ (փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ)
1924-1930 թթ. Կոջոյանը [[ԵՊՀ]] տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930-ից շարունակել է աշխատանքը նորաստեղծ [[ԵՊՃՀ|ԵՐՊԻ]]-ում։
 
Հայտնի է [[Սասնա ծռեր|«Սասնա Ծռեր»]] ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։ <ref>[http://www.mincult.am/1/am/?module=news&mid=1&id=1749 Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում]</ref>
 
1925 թվականին նկարազարդել է [[Ստեփան Զորյան]]ի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ [[Հովհաննես Թումանյան]]ի [[Գիքորը (պատմվածք)|«Գիքորը»]] և «Տերն ու ծառան», 1933 թ.՝ [[Եղիշե Չարենց]]ի «Գիրք ճանապարհին» ու [[Ակսել Բակունց]]ի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.՝ [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ [[Սայաթ Նովա]]յի խաղերի ժողովածուն։
{{ՎՊԵ|Hakob Kojoyan}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Կոջոյան, Հակոբ}}
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]