«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: բ: → բ։, ը: → ը։ (10), ի: → ի։ (2), մ: → մ։ (4), ն: → ն։ (12), ջ: → ջ։, վ: → վ։ (3), ր: → ր։ (5), ց: → ց։ (2), ք: → ք։ (3), oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ փոխարինվեց: <ref → <ref (2) oգտվելով ԱՎԲ
Տող 66.
'''Հայկական մարզ''' ({{lang-ru|Армянская область}}) վարչական միավոր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմում 1828-1840 թվականներին։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ [[Նիկոլայ I]] ցարը [[1827]] թվականին Երևանը միացրել է Ռուսաստանին։ [[1828]] թվականին վերջնականապես ձևավորվում է Հայկական մարզը<ref name="ReferenceA">Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368</ref>՝ [[Երևանի խանություն|Երևանի]] և [[Նախիջևանի խանություն]]ների տարածքի հիման վրա։
 
Մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ<sup>2</sup>՝ զբաղեցնելով [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի արևմտյան շրջաններները՝ [[Արարատյան դաշտ]]ը, [[Արարատ]] և [[Արագած]] լեռները, [[Սևանի ավազան]]ը, [[Կոտայք]]ը և [[Նախիջևան]]ը: Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է [[Հայաստանի Հանրապետության]] կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում [[Արարատ]] լեռը և նրա շրջակայքը, որը պատկանում է [[Թուրքիա]]յին, և [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանը]], որն ամբողջությամբ պատկանում է [[Ադրբեջան]]ին <ref>О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке. - Наука, 1966.</ref>:
 
[[1840]] թվականի կայսերական ռեֆորմի արդյունքում Հայկական մարզը Թիֆլիսի և Քութայիսիի մարզերի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ [[Վրացա-Իմերեթական նահանգ]]՝ [[Թիֆլիս]] կենտրոնով։
Տող 73.
[[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրի]] վավերացումից ([[փետրվարի 10]], [[1828]]) հետո՝ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանը Ռուսաստանին]] միացնելու ժամանակ հայ ազնվականները [[Խաչատուր Լազարյան]]ը Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ եկեղեցին]] պահպանելու էր իր իրավունքները։
 
Լազարյանի նախագծի փոխարեն [[Նիկոլայ I]] Ռոմանով կայսեր [[1828]] թվականի [[մարտի 21]]-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը <ref name="ReferenceA"/>: Դրա մեջ մտել են [[Արևելյան Հայաստան]]ի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ [[Երևանի խանություն|Երևան]]ի և [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Գյանջայի խանություն|Գյանջայի]] ([[Գանձակ]]) և [[Ղարաբաղի խանություն]]ները ([[Արցախ (նահանգ)|Արցախ]]), Շորագյալի ([[Շիրակ (գավառ)|Շիրակ]]) Բորչալուի ([[Լոռի]]) ու Ախալքալաքի ([[Ջավախք]]) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Վասպուրական]]ի արևելքը և [[Պարսկահայք]]ը մնացին շահական Պարսկաստանի կազմում։
[[Պատկեր:Bebutov.jpg|մինի|ձախից|Գեներալ Վասիլ Բեհբութով<br />(Բարսեղ Հովսեփի Բեհբության)]]
Հայկական մարզի կենտրոն ընտրվեց [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանի]] խոշորագույն քաղաքը՝ [[Երևան]]ը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին։ Հայկական մարզի մյուս քաղաքներն էին [[Գավառ|Նոր Բայազետ]]ը՝ արևելքում՝ [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ափին, և [[Նախիջևան]]ը՝ հարավում։ Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի [[Բայազետ]] և [[Ալաշկերտ]] գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը։ Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում [[Վաղարշապատ]]ը: Նոր շունչ ստացան հայկական բնակավայրերը, հիմնվեցին նորերը։