«Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: հայերեն անվանում → անվանում, բնօրինակ անվանում → բնագիր անվանում oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: <ref → <ref (5) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
|կայք = {{URL|europsyche.org/}}
}}
'''Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան (European Association for Psychotherapy - EAP)''' 41 երկրներից ավելի քան 120,000 հոգեթերապևտներ (այդ թվում նաև 28 ազգային ասոցիացիա և 17 եվրոպական ասոցիացիա) միավորող միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է [[Վիեննա]]յում <ref name="europsyche.org">http://www.europsyche.org/</ref>։ Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան [[Հոգեթերապևտի եվրոպական վկայական]]ի ստացման չափորոշիչները սահմանող և այն շնորհող միակ իրավասու կազմակերպությունն է։
 
__TOC__
== Ներածություն ==
Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան իր հիմնադրման պահից իրագործում է հոգեթերապիայի ոլորտում ստանդարտացման և մասնագիտական կրթության և պրակտիկայի վերահսկման գործառույթներ՝ միաժամանակ համապատասխանեցնելով այդ ամենը Եվրամիության անդամ երկրների օրենսդրության և Եվրահանձնաժողովի աշխատանքների հետ <ref name="europsyche.org"/>։
 
== Սթրասբուրգյան հռչակագիրը ==
Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան 1990 թ.-ին, [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|առողջապահության համաշխարհային կազմակերպության]] նպատակների և Եվրամիության օրենսդրության շրջանակներում, հռչակում է հոգեթերապիային վերաբերվող փաստաթուղթ, որն այժմ հայտնի է "Սթրասբուրգյան հռչակագիր" անվանմամբ <ref>[http://www.europsyche.org/contents/13247/strasbourg-declaration-on-psychotherapy-of-1990 Strasbourg Declaration on Psychotherapy of 1990]</ref>։ Նշված փաստաթուղթը հակիրճ և հստակ ներկայացնում է հոգեթերապիայի հասկացումը.
;Սթրասբուրգյան հռչակագիրը։
# Հոգեթերապիան հատուկ դիսցիպլին է, որով զբաղվելն ազատ և անկախ մասնագիտություն է;
Տող 29.
 
== Էթիկական սկզբունքները ==
Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան 2002 թ-ին մշակում և ընդունում է մի փաստաթուղթ, որը սահմանում է հոգեթերապևտների աշխատանքի, մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքները <ref>[http://www.europsyche.org/contents/13134/statement-of-ethical-principles The Statement of Ethical Principles of the EAP]</ref>։
 
== Հոգեթերապևտի եվրոպական վկայական ==
Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան մասնագիտական ոլորտի վերահսկողության և մասնագիտական ծառայությունների որակի բարձրացանն ուղղված աշխատանքների շրջանակներում ներմուծել է [[հոգեթերապևտի եվրոպական վկայական]]ը (European Certificate of Psychotherapy - ECP), որը ստանալու համար նախատեսված են բավականին բարձր չափանիշներ, և որի առկայությունը մասնագետի մոտ վկայում է վերջինիս մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի և այդ պատրաստվածության եվրոպական չափանիշներին համապատասխանելու մասին <ref>[http://www.europsyche.org/contents/13489/european-certificate-for-psychotherapy-ecp- European Certificate for Psychotherapy (ECP)]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==