«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: <ref → <ref (5) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: է: → է։ (2), բ: → բ։, դ: → դ։, ը: → ը։ (16), լ: → լ։ (3), ծ: → ծ։, կ: → կ։, ղ: → ղ։, մ: → մ։ (4), ն: → ն։ (12), ո: → ո oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...)
չ (փոխարինվեց: <ref → <ref (5) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Jacopo Tintoretto - The Birth of John the Baptist - WGA22441.jpg|մինի|300px|«Հովհաննես Մկրտչի ծնունդը»]]
Համաձայն [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկասի Ավետարան]]ի, որն ի տարբերություն մյուսների ([[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթոեսի]], [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկոս]]ի և [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննեսի Ավետարան]]ների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող [[Եղիսաբեթ]]ի և քահանա [[Զաքարիա]]յի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1: 5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ [[Հրեշտակապետ|Գաբրիել հրեշտակապետ]]ի միջոցով՝ [[Տաճար]]ում ծիսական [[խնկարկություն]] կատարելու ժամանակ։ Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգով]] լցված՝ մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված [[Հիսուս|Մեսիայի (Քրիստոսի)]] գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1: 8-25)։ Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է։ Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է [[Մարիամ Կույս]]ին, ով արդեն հղի էր [[Հիսուս]]ով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1: 35-45)։
Հովհաննեսի ծնունդը ըստ գիտական հաշվարկների՝ համընկնում է Ք.ա. 5-4 թթ.-ի միջև։ Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել [[Աստված|Աստծուն]] (Ղուկ. 1: 67-75)։ Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանը անվանեցին Հովհաննես (հուն.՝ ioannes, եբր.՝ johohanan), որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն <ref>Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974, էջ 920, Barclay William. The Gospel of Luke, p. 17, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 768</ref>: Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ .«նա բնակվում էր անապատում մինչև այն օրը, երբ երևաց [[Իսրայել]]ում» (Ղուկ. 1: 80)։ Այս տողը և հատկապես անապատում բնակվելու հանգամանքը զանազան գիտական և ոչ գիտական կարծիքների առիթ է հանդիսացել, որոնք միտված են լույս սփռել Հովհաննեսի կյանքի անհայտ այդ շրջանի վրա։ Շրջանառվող կարծիքներից ամենատարածվածներն են՝
 
# Հովհաննեսը [[նազովրեական ուխտ]] էր արել <ref>The Oxford bible commentary, oxford, 2007, p. 926, Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр. 265,</ref>
# Հովհաննեսը մանկությունից սկսյալ եղել էր [[եսեննական աղանդ]]ի անդամ կամ հետևորդ<ref>Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр.265</ref>:
 
ա. Ամուսնություն եղբոր կնոջ հետ (Մարկ 6: 18, Մատթ. 14: 4 հմմտ. Ղևտ. 20: 21, 18: 16),
բ. Ամուսնություն ազգականի հետ՝ արյունապղծություն
գ. Կրկնամուսնություն առանց նախկին կնոջն արձակելու <ref>Barclay William. The Gospel of Mathew (vol 2), Edinburgh, 1975, p. 94, New Bible commentary, England, 2005, стр. 923</ref> (հմմտ. Բ Օր. 24: 1)
դ. Մի պատճառ էլ ներկայացնում է Փլավիոս պատմիչը «Հրեական հնախոսություններում» (18/5: 2). այդ պատճառը հեղափոխական գաղափարներն էին Մկրտչի խոսքում<ref name="ReferenceA"/>:
Թեև [[Ավետարան]]ները չեն նշում բանտարկության վայրը, բայց Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ [[Մաքերոն]] ամրոցի անունը <ref name="Նույն տեղում">Նույն տեղում</ref>:
[[Պատկեր:p034020.jpg|մինի|300px|Հովհաննես Մկրտչի գլուխը]]
Մկրտչի դատափետող ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի՝ Անտիպասի կնոջ սիրտը և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին (Մատթ. 14: 5, Մարկ. 6: 19-20)։ Ի վերջո հարմար առիթ ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին: Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»: Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»: Եվ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6: 22-29)։ [[Հովսեփոս Փլավիոս]]ը հայտնում է պարուհու անունը՝ Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից)<ref name="Նույն տեղում"/>: Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնի նա կատարում է իր խոստումը՝ միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու։ Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք [[Մաղաքիա արք. Օրմանյանի]] այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին <ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 333</ref>:
Ըստ Ավետարանների՝ երբ Հովհաննես Մկրտչի աշակերտներն իմանում են ուսուցչի մահվան մասին, գալիս վերցնում են մարմինը և հողին են հանձնում (Մատթ. 14: 12, Մարկ. 6: 29)։ Գոյություն ունեն մի շարք ավանդություններ՝ կապված Հովհաննես Մկրտչի մասունքների հետ, որոնցից հայկականը հայտնում է [[Ագաթանգեղոս]] պատմիչը՝ տեղեկացնելով, որ [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ]] հայրապետը Հայոց աշխարհ է բերել Մկրտչի և [[Աթանագինե]] վկայի [[մասունք]]ները և ամփոփելով՝ եկեղեցի է կառուցել այդ տեղում<ref>Ագաթանգեղայ պատմութիւն հայոց, աշխատասիրութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Կանայանց, Տփղիս, 1909, էջ 422-423</ref>: Ըստ պատմիչ [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]]՝ բազում դեգերումներից հետո Մկրտչի գլուխն ի վերջո ընկնում է [[Արցախ]]ի իշխան [[Ջալալ Դոլա]]յի եղբոր ձեռքը և երբ նա մերժում է իշխանին տալ սրբի գլուխը, Ջալալ Դոլան բռնի խլում է եղբորից այն և [[Գանձակ]] տանելով ամփոփում է հողում ու 1211 թ. հրաշակերտ մի եկեղեցի է կառուցում, որն անվանվում է [[Գանձասար]]ի սուրբ Հովհաննես<ref>Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983, էջ 348</ref>: