«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մեծ Բրիտանիայում: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ →‎Մահապատիժը ժամանակակից աշխարհում: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 26.
Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ [[Պետություն|պետության]] կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից ([[նախագահ]], [[միապետ]], [[վարչապետ]], [[նահանգապետ]] և այլն)։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել [[1948]] թ․ [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։ <ref>Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4.</ref> [[Մոսկվայի պետական համալսարան]]ի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1977]] թ․ [[դեկտեմբերի 8]]-ի և [[1980]] թ․ [[դեկտեմբերի 15]]-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1989]] թ․ [[դեկտեմբերի 15]]-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։
 
[[1978]] թ. մահապատիժն արգելվում է [[Իսպանիա]]յում, 1981 թ.՝ Ֆրանսիայում։ 1990 թ.-ից մահապատիժը չեղյալ է հարտարարվում մոտ 40 երկրում ու տարածքում, այդ թվում՝ [[Ադրբեջան]]ում, [[Ալբանիա]]յում, [[Անգոլա]]յում, [[Բուլղարիա]]յում, [[Էստոնիա]]յում, [[Թուրքմենստան]]ում, [[Իռլանդիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լատվիա]]յում,<ref>[http://lenta.ru/news/2011/12/01/parliament/ В Латвии окончательно отменили смертную казнь]</ref>[[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում, [[Խորվաթիա]]յում, [[Կանադա]]յում, [[Կիպրոս]]ում, [[Ղրղզստան]]ում,<ref>В соответствии с Законом КР направленным на гуманизацию уголовного законодательства № 91 от 25 июня 2007 года</ref> [[Կոտ դ'Իվուար]]ում, [[Հայաստան]]ում, [[Հոնկոնգ]]ում, [[Հունաստան]]ում, [[ՀԱՀ]]-ում<ref>Додонов В. Н. Малиновский А. А. Основные тенденции развития зарубежного уголовного права // Журнал зарубежного законодательства и сравнительного правоведения, 2006, № 1</ref>, [[Մալթա]]յում, [[Մավրիկիա]]յում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Մեքսիկա]]յում, [[Մոզամբիկ]]ում, [[Մոլդովա]]յում, [[Նեպալ]]ում, [[Շվեյցարիա]]յում, [[Չերնոգորիա]]յում, [[Պարագվայ]]ում, [[Սերբիա]]յում, [[Սլովակիա]]յում, [[Սլովենիա]]յում, [[Հունգարիա]]յում, [[Վրաստան]]ում, [[Ուկրաինա]]յում։