«Յոտուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: clean up, փոխարինվեց: ): → )։ (5) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: <ref → <ref (6) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
==Ծագումնաբանություն ==
Հին սակնդինավերենում յոտունները կոչվում էին jǫtnar, իսկ առավել մասնավոր դեպքերում՝ leirjötnar (հողե յոտուններ), eldjötnar (հրե յոտուններ), risar, bergrisar (լեռնային ռիսեր), sjórisar (ծովային ռիսեր), þursar, hrímþursar (սառնամանիքի թուրսեր), vindþursar (քամու թուրսեր)։ Կին յոտուններին նաև անվանում էին gýgjar (եզակի՝ gýgr) կամ íviðjur (եզակի՝ íviðja)։
Յոտունն բառը, որը ծագում է նախագերմանական *etunaz բառից, հավանաբար նույն ծագումն ունի, ինչ ''ուտել'' բայը, որը նախագերմաներենում *etan է։ Սա հղում է տալիս նրան, որ յոտունները, ըստ էության, հսկաներ են և մարդկանց են ուտում։ <ref>Shippey, Tom (2005). "Giants". The Shadow-walkers: Jacob Grimm's Mythology of the Monstrous. Arizona Center for Medieval and Renaissance Studies/Brepols. pp. 83–110.</ref> Նույն տրամաբանությամբ՝ þurs բառը ծարավ գոյականի թեքված ձևն է և հղում է տալիս յոտունների «արյան ծարավ» լինելուն։ Risi բառը, որն օգտագործվում է յոտուններին բնութագրելու համար, համեմատական է գերմաներեն Riese, հոլանդերեն reus, անգլերեն rise և արխաիկ շվեդերեն rese բառերին, որոնք բոլորն էլ ցույց են տալիս բարձրանալը, բարձր կամ բարձրահասակ լինելը, որը ևս հղում է յոտունների հսկայական չափերին։
 
== Սկանդինավյան յոտունները ==
=== Ծագում ===
Ըստ սկանդինավյան աշխարհաստեղծման առասպելի՝ առաջին էակը, որ առաջացավ Գիննունգագապ կոչվող նախաստեղծ քաոսից, մոնումենտալ չափերի հսկա Իմիրն էր։ Երբ Նիֆլհեիմրի սառնամանիքը հանդիպեց Մուսպելսհեիմրի տաքությանը, Իմիրը ծնվեց այս երկու հակադիր ուժերի միացումից։ Սթուրլուսոնի Գիֆլագիննինգում այսպես է նկարագրվում Իմիրի ստեղծումը.<blockquote>Ինչպես Նիֆլհիմից էր դուրս գալիս սառնամանիքը...այդպես ինչ հանդիպում էր Մուսպելլին տաք էր և լուսավոր, սակայն Գիննունգագապը նույնքան հանգիստ էր, որքան առանց քամի երկինքը։ Եվ երբ սառնամանիքն ու տաքության շունչը հանդիպեցին իրար, որ սկսեցին կաթիլներ առաջանալ, դրանք մի կողմ ցողվեցին տաքության ուժից և դրանից մարդու ձև մի բան առաջացավ և նրան տրվեց Իմիր անունը։ <ref>translated, Snorri Sturluson; Faulkes, edited by Anthony (1995). "Gylfaginning". Edda (Reissue. ed.). London: Dent. ISBN 978-0-460-87616-2.</ref></blockquote>Երբ նա քնեց մի յոտունն որդի և մի յոտունն դուստր ծնվեցին նրա արմունկներից, իսկ նրա ոտքերից ծնվեց մի որդի՝ վեցգլխանի հրեշ։ Այս երեք էակները հիմք դրեցին hrímþursar՝ սառնամանիքի հսկաներ, կոչվող էակներին, որոնք բնակեցրին Նիֆլհեիմը։ Երբ հսկա Իմիրը սպանվեց Օդինի, Վիլիի և Վեի կողմից, նրա արյունը լցվեց Նիֆլհեիմ և սպանեց բոլոր յոտուններին, բացառությամբ Բերգելմիրի և նրա կնոջ, ովքեր հետագայում վերականգնեցին իրենց տեսակը։ Սա հիշատակվում է Վաֆթրուդնիսմալում, ուր ասվում է. «Իմիրի մաշկից Երկիրը առաջացավ, և լեռները առաջացան նրա ոսկրերից, երկինքը առաջացավ նրա գանգից ւ ծովը` նրա արյունից»։ <ref name="Orchard 2010">Orchard, translated by Andrew (2010). "Vafthrúdnismál". The poetry of the Elder Edda. London: Penguin Classics. ISBN 978-0-140-43585-6.</ref>
 
=== Յոտունների կերպարը ===
[[Պատկեր:Fenja och Menja vid kvarnen Grotte (xylograph).JPG|մինի|Յոտուններ Ֆենյան և Մենյան` Գրոտտսյոնգրի համար արված Կարլ Լարսսոնի պատկերազարդումից]]
Յոտուններից ոմանք պատկերվում են ավանդականորեն սարսափելի համարվող ատրիբուտներով՝ ճանկերով, ժանիքներով և դեֆորմացված մարմնի մասերով, ինչպես նաև՝ մարմնի հսկայական չափերով։ Նրանցից ոմանք ունեն անգամ մի քանի գլուխ, ինչպես Թրիվալդին, ով ուներ ինը գլուխ։ Որոշ յոտուններ անգամ հումանոիդներ չեն, ինչպես Յորմունգանդրը և Ֆենրիրը՝ Լոկիի երեխաներից երկուսը։
Այնուամենայնիվ, որոշ յոտուններ, որոնք ավելի լավ են նկարագրված և ավելի կարևոր դերակատարում ունեն առասպելներում, նկարագրվում են հակադիր առանձնահատկություններով։ Այսպես, կին յոտունն Սկադին այնքան գեղեցիկ էր, որ կոչվում էր «աստվածների լուսավոր հարսնացու»։ <ref>Orchard, translated by Andrew (2010). "Grímnismál". The poetry of the Elder Edda. London: Penguin Classics. ISBN 978-0-140-43585-6.</ref> Որոշ յոտունների չափերը չեն տարբերվում ասերի և վաների չափերից։ <ref>Motz, Lotte (1982). "Giants in Folklore and Mythology: A New Approach". Folklore 93 (1): 70–84. doi:10.1080/0015587X.1982.9716221.</ref> Յոտունները որոշ ընդհանուր գծեր ունեն նրանց հետ, սակայն, քանի որ նրանցից շատեր բնակվում են լեռներում, նրանք պատկերվում են որպես հսկաներ, ինչը նրանց ասոցացնում է երկրի և արարման հետ։<ref>Abram, Christopher (2011). Myths of the Pagan North: The Gods of the Norsemen. London: Continuum.</ref> Հենց յոտուններ Միմիրից և Վաֆթրունդիրից է, որ Օդինը ցանկանում է իմանալ Ֆիմբուլվինտերի հնագույն գիտելիքը՝ մեծ ձմեռվա, որը նախանշում է Ռագարոկի՝ աշխարհի վերջի սկիզբը։ Վաֆթրուդիսմալում Օդինը վախենում էր գնալ հսկայի մոտ, քանի որ Ֆրիգգը նկարագրել էր նրան որպես ամենահզոր յոտուննը, որին երբևէ տեսել էր։ <ref name="Orchard 2010"/> Այստեղ երևում է յոտունների կորովը՝ համեմատած աստվածների հետ։ Շատ աստվածներ ծագում են յոտուններից. Օդինի հայրը աս Բորրն է, իսկ մայրը՝ յոտունն Բեստլան, Լոկիի հայրը աս Լաուֆեյն է, իսկ մայրը՝ յոտունն Ֆարբաուտին։
 
== Ծանոթագրություններ ==