«Շրջակա միջավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Природа 010.jpg|մինի|աջից|Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է։]]
'''Շրջապատող միջավայր''', մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով, հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում <ref name="РЭС">Окружающая среда // Российский энциклопедический словарь. / глав. ред. А. М. Прохоров. — М.: «Большая российская энциклопедия», 2000. — С. 1090 (книга 2).</ref>, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու [[տեխնիկա]]յի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա [[ճահիճ]]ներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել են [[հիվանդություն]]ները, ոռոգվել են [[անապատ]]ային [[հող]]երը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, [[քաղաք]]ներում, [[գյուղ]]երում ու [[ավան]]ներում ստեղծվել անտառագոտիներ։
 
== Մթնոլորտի նշանակությունը==