«Ուիլյամ Հերշել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Գերմանիա|գերմանական]] [[Հաննովեր]] քաղաքում՝ քրիստոնեություն ընդունած աղքատ հրեա երաժշտի ընտանիքում։ <ref>{{cite book|author=Lubbock, Constance Ann |title=The Herschel Chronicle: The Life-story of William Herschel and His Sister, Caroline Herschel|url=https://books.google.am/books?id=Hcc5AAAAIAAJ&pg=PA1|year=1933|publisher=CUP Archive|pages=1–}}</ref><ref>[[#Holden|Holden]], pp. 6–7.</ref> Եղել է Իսահակ և Աննա Հերշելների տասը երեխաներից մեկը։ Հայրը եղել է տեղի զինվորական նվագախմբու [[հոբոյ]] նվագող։ Տասնյոթ տարեկանում զինվորական նվագախմբը, որի կազմում նույնպես հոբոյ էին նվագում Վիլհելմն ու իր եղբայր Յակոբը, գործուղվում է Անգլիա։
 
Այնտեղ [[1757]] թվականից սկսել է զբաղվել երաժշտությամբ, իսկ հետո սկսել է հրապուրվել [[մաթեմատիկա]]յով և [[աստղագիտություն|աստղագիտությամբ]]։ Աստղագիտություն սովորել է ինքնուրույն։ [[1773]] թ. առաջին անգամ սկսել է իր ձեռքով պատրաստել հեռադիտակի հայելիներ և օպտիկական սարքեր։ Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդը նրան տրամադրում է առանձին աստղադիտարան կառուցելու միջոցներ։ 1789 թ. Հերշելը որոշ տեխնիկական կատարելագործումների և հայելիների տրամագիծը մինչև 126 սմ մեծացնելու միջոցով կարողացավ պատրաստել իր ժամանակի ամենամեծ հեռադիտակը (երկարությունը՝ 12 սմ, հայելու տրամագիծը՝ 122 սմ)։ Դրա միջոցով կարողացավ ուսումնասիրել [[միգամածություն]]ներն ու [[գիսավոր]]ները, ինչպես նաև՝ [[Ծիր Կաթին|Ծիր Կաթնի]] կառուցվածքը, եզրակացնելով, որ այն ունի սկավառակի ձև, իսկ [[Արեգակնային համակարգ]]ը գտնվում է նրա կազմում։ Այդ բոլոր աշխատանքների ժամանակ Ուիլիամի օգնականն էր նրա քույր Կարոլինա Հերշելը։