«Պարթենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ →‎Պարթենոնին նախորդող կառույցներ: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 50.
Նոր ժամանակներում հայտնի առաջին տաճարը [[Աթենաս]]ինն է, որի գոյությանը համաձայն է աշխարհի գիտնականների մեծամասնությունը, կառուցվել է Ակրոպոլիսում, հավանաբար [[Պիսիստրատես]]ի օրոք։ Տաճարը կոչվում է նաև, ինչպես հետագայում և արդի շրջանում Պարթենոն, [[Հեկատոմպեդոնիս]], այսինքն՝ հարյուր ոտնաչափ (երկարության չափ, որ հավասար է 30 սմ)։ Տաճարի կառուցումը Պսիստրատեսի՝ [[Աթենք]]ի կառուցապատման և զարգացման քաղաքականության օրգանական մասն էր։ Հեկատոմպեդոնիսը ինչ-որ ձև նաև համարվում է [[Էրեխտեյոնիս]]ի նախորդը (աթենական պոլիսի բոլոր գլխավոր սրբությունները պահպանվում էին այնտեղ)։ Այժմ ապացուցված է, որ երկար ժամանակ Հեկատոմպեդոնիսին վերագրվող հիմքը չունի անհրաժեշտ երկարություն, որպեսզի նրա վրա կառուցվեր հարյուր ոտնաչափ երկարությամբ սենյակ և հետևաբար, չի կարող լինել վերոհիշյալ տաճարը։ Բայց տաճարի գոյությունն ինքնին չի բացառվում։ Պարսկական աղբի միջից գտնվել են նրա երկու վերնաճակատները և այլ մասեր։
 
[[Մարաթոնի ճակատամարտ]]ից հետո անմիջապես սկսվեց [[Աթենք]]ի նոր տաճարի կառուցումը, որը աղբյուրներում հիշատակվում է որպես [[Օփիստոդոմիս]]։ Տաճարը տեղակայված էր ներկայիս Էրեխտեյոնիսի և Պարթենոնի միջև։ Տաճարի շինարարությունն ակնհայտ է, որ չի ավարտվել [[պարսիկներ]]ի հետ վերսկսված պատերազմի և Աթենքի մոտալուտ թալանի պատճառով։ <ref>Геродот "История" 8, 53</ref> Այս շինությունից Էրեխտեյոնիսի հյուսիսային պատի մոտ մնացել են միայն սյուների թմբուկները։ Հին Պարթենոնի մասերը [[Պերիկլես]]ի ժամանակաշրջանում օգտագործվել են [[Ֆիդիաս]]ի կողմից Ակրոպոլիսը կառուցելու համար։
 
=== Շինարարություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարթենոն» էջից