«Ջալալ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ փոխարինվեց: <ref → <ref (2) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
 
[[Պատկեր:Xoxanaberd.JPG|մինի|աջից|250px|Թարխան սարը Գանձասարի դիմաց, որի գագաթին գտնվում էր Իշխանաբերդը։]]
Հասան-Ջալալը հայտնի է եղել որպես իմաստուն, բարեպաշտ և ուսումնասեր իշխան։ Իր կառավարման սկզբնական շրջանում նա կարգավորել և ամրապնդել է իշխանության ներքին կյանքը։ Զբաղվել է նաև շինարարական գործունեությամբ։ Ամենանշանավորը [[Գանձասար]]ի հռչակավոր մայր տաճարն էր, որի շինության սկիզբը դրվեց [[1216]]-ին և ավարտվեց [[1238]]-ին։ Վանքից հարավ՝ անտառապատ Թարխան սարի գագաթին, Հասան-Ջալալը կառուցեց Իշխանաբերդ անառիկ ամրոցը <ref>Իշխանաբերդը նաև կոչվել է Խոխանաբերդ, Թարխանաբերդ:</ref>, իսկ Իշխանաբերդից հյուսիս, գեղատեսիլ, հսկա ժայռազանգվածի վրա Դարպասները՝ Խաչենի տոհմական ապարանքը։ Այս երեք կառույցները, նրանց միջև տարածվող բնակավայրի հետ միասին<ref>Այս բնակավայրը այժմ էլ կա, Խաչեն գետակի ձախ կողմում, և կոչվում է Վանք: Խաչենի իշխանության ավարտից հետո (1827 թ) տեղափոխվել է փոքր-ինչ արևելք:</ref>, ստանալով ընդհանուր «Գանձասար» անվանումը, այնուհետև դարձան Արցախ նահանգի իշխանանիստ կենտրոնը։
 
Հասան-Ջալալի հանձանարարությամբ և հովանավորությամբ Տեր-Իսրայել եպիսկոպոսը Գանձասարում ստեղծել է հայկական «[[Հայսմավուրք]]ը»։ Շինարարական և մշակութային գործունեություն ծավալել նաև Արցախից դուրս։ Այսպես [[1248]]-ին Հասան-Ջալալը վերականգնել է թաթարների ավերած Կեչառիսի վանական համալիրը<ref>Բագրատ Ուլուբաբյան. Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանցը և իր «Համառոտ պատմությունն Աղվանից»: Երևան 1979:</ref>։
Տող 34.
==Արևմտյան արշավանքներ==
 
Այնուհետ Հասան-Ջալալը իր զորքով ստիպված էր մասնակցել թաթար-մոնղոլների արշավանքներին դեպի արևմուտք (Երզնկա, Սեբաստիա, Կեսարիա և այլն)։ Նրա հետ էր Վերին-Խաչենի իշխան Գրիգոր Ա-ը, ինչպես նաև այլ հայկազուն իշխաններ՝ Ավագ և Շահնշահ Զաքարյանները, Վահրամ իշխանը։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ այս իշխանների հետ Հասան-Ջալալը և Գրիգոր Ա-ն գնեցին և ազատ արձակեցին գերի ընկած բազմաթիվ տղամարդկանց, կանանց, մանուկների ու ծերերի։ Նրանք գնում էին նաև ձեռագիր մատյաններ, որոնք չնչին գնով վաճառվում էին դրանք հափշտակած այլազգիների կողմից<ref>Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԼԴ, ԼԵ:</ref>։ Այս շրջանին է վերաբերում նաև Հասան-Ջալալի այն գործարար միջնորդությունը, որի շնորհիվ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կլիկիայի]] հայոց թագավոր [[Հեթում Ա|Հեթում]]-ի և մոնղոլների միջև ստեղծվեց բարեկամական հարաբերություն և Կիլիկիան փրկվեց հարևան երկրներին վիճակված ավերածություններից <ref>Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԼԶ:</ref>։
 
==Ճամփորդություն Մոնղոլիա==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջալալ_Ա» էջից