«Ռուսական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: է: → է։ (2), բ: → բ։ (6), ը: → ը։ (64), ի: → ի։ (9), լ: → լ։ (6), ծ: → ծ։, կ: → կ։ (3), մ: → մ։ (24), ն: → ն։ (36), ո: → ո։ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ →‎Թատրոնը Եկատերինա II-ի օրոք: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 105.
Կայսերական (պետական) [[թատրոն]]ների զարգացման հետ մեկտեղ [[Եկատերինա II]]-ի օրոք կալվածքներում զգալիորեն ավելացան ճորտական թատրոնները։ Հայտնի էին Ռումյանցևի, Վոլկոնսկու [[թատրոն]]ները: Կոմս [[Նիկոլայ Շերեմետև]]ը [[4]] [[թատրոն]] ուներ Պետերբուրգում, [[Մոսկվա]]յում, Կուսկովո կալվածքում և Օստանկինոյում։ [[1790]]-ական թթ Մոսկվայում հաշվվում էր մոտ 15 մասնավոր թատրոն՝ [[160]] դերասաններով ու դերասանուհիներով և [[226]] երաժիշտներով ու [[երգիչ]]ներով: Տնային այս [[թատրոն]]ներում կային ճորտերից կազմված նվագախմբեր, [[օպերա]]յին և [[բալետ]]ային թատերախմբեր։ Նմանատիպ կալվածքային թատերախմբեր կային նաև գյուղերում։ [[18]]-րդ դրում հայտնի էին կոմս Վոլկենշտեյնի, Սումարոկովի, Յուսուպովի, Շչեբատովի թատերախմբերը։ Ավանատիպ քաղաքներից [[Խարկով]]ում մշտական [[թատրոն]] ստեղծվեց [[1812]] թ, [[Վորոնեժ]]ում՝ [[1787]] թ, [[Տամբով]]ում [[1786]] թ, [[Նիժնի Նովգորոդ]]ում՝ [[1798]] թ, [[Տվեր]]ում՝ [[1787]] թ.:
 
[[Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան|Ֆ. Բրոկհաուզի և Ի. Եֆրոնի հանրագիտարանային]] բառարանում նշվում է. «Ռուսական [[թատրոն]]ի առաջին իսկ ժամանակաշրջանում բեմում դերասանները ցույց էին տալիս ոճի, տոնի, թատերական ընդհանուր հնարքներ: Դա եվրոպական՝ մասնավորապես ֆրանսիական [[դպրոց]]ն էր: Որպես օրինակ ծառայում էին այն ժամանակվա Պետերբուրգի օտարերկրյա թատրոնները, մասնավորապես Սերինայի ֆրանսիական թատերախումբը, որը ժամանակակիցների վկայությամբ, բաղկացած էր տաղանդավոր դերասաններից: Այդ թատերախմբին մոտ լինելը, ինչպես նաև առաջին տարիների խաղացանկի նմանությունը, բացի [[Ալեքսանդր Սումարոկով]]ի պիեսը, [[Ժան Բատիստ Մոլիեր]]ի, Դետուշի և [[Ժան Ռենյար]]ի [[կատակերգություն]]ների թարգմանությունները էլ ավելի ընդհանրացրեցին ֆրանսիական և ռուսական թատերախմբերի արտիստական նմանությունը:» <ref>[http://dic.academic.ru/dic.nsf/brokgauz_efron/139717 Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона]</ref> Ռուսական [[թատրոն]]ի գեղարվեստական ղեկավար է նշանակվում [[Իվան Դմիտրևսկի]]ն, ով սովորել էր այդ ժամանակների եվրոպական լավագույն ողբերգակների ոճը և խաղաձևը և այդ ոճով էլ դաստիարակում է ռուս դերասանների մի ամբողջ բանակ։ [[Անտոն Կրուտիցկի]]ն, [[Կոզմա Գամբուրով]]ը, Սանդունովը, [[Պյոտր Պլավիլշչիկով]]ը, [[Անդրեյ Կարատիգին]]ը, [[Ալեքսեյ Յակովլև]]ը, [[Եկատերինա Սեմյոնովա]]ն և այլք տաղանդավոր աշակերտներ էին և Դմիտրիևսկի ուղղվածության, այսինքն՝ բեմային խաղի ֆրանսիական դպրոցի հետևորդները և ժառանգները։
 
Մյուս կողմից դերասանների զգալի մասի ճորտ լինելը (դեռևս [[19]]-րդ դարի սկզբներին [[Մոսկվա]]յի կայսերական թատերախումբը կազմավորվել էր կալվածատիրական թատերախմբերի գնման միջոցով) չէր կարող նպաստել դերասանների հասարակական դիրքի բարձրացմանը։ Հայտնվելով կայսերական թատրոններում՝ [[ճորտ]]երը ազատագրվեցին ճորտային կախվածությունից։ Ճորտատիրությունից ազատվել է նաև դերասան [[Միխայիլ Շչեպկին]]ը: