«Սարգիս Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 36.
Ծնվել է Ելիզավետոպոլ ([[Գանձակ]]) քաղաքում։ Ավարտել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ը։ Լրագրական գործունեությունը սկսել է 1921 թվականին, Թիֆլիսում։ Հետո փոխադրվել է [[Երևան]], երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-1925 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ։ 1925-1930 թվականներին՝ գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-1935 թվականներին՝ «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-դիրեկտորի տեղակալ։ Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-1949 թվականներին՝ [[Հայաստանի թատերական թանգարան]]ի տնօրեն, միաժամանակ՝ 1935-1937 թվականներին Երևանի թատերական տեխնիկումի տնօրեն, 1938-1942 թվականներին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր խորհրդատու։
 
1944-1947 թվականներին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-1949 թվականներին՝ ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում։ 1950-1954 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի սեկտորի որպես ավագ գիտաշխատող։ 1954-1963 թվականներին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարին ու գիտնական քարտուղարն էր։ 1963-1980 թվականներին եղել է [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ի դիրեկտորը։ [[1954]] թվականին «[[Հովհաննես Աբելյան]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1971 թվականին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան։ [[Ռուսերեն]] լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (Երևան, 1940) գիրքը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1980-ին։ <ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 304}}</ref>
 
== Ս. Մելիքսեթյանի երկերի մատենագրություն ==