«Սելջուկյան սուլթանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: բ: → բ։, դ: → դ։, ը: → ը։, ի: → ի։ (2), լ: → լ։ (2), մ: → մ։, ն: → ն։, ջ: → ջ։, վ: → վ։ (2), ր: → ր։ (2), ): → )։ (3) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎի...
չ →‎top: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 61.
| Նշումներ =
}}
'''Սելջուկյան սուլթանություն''' ({{lang-fa|دولت سلجوقیان‎}}՝ ''դովլաթե սելջուկիան''՝ սելջուկների պետություն) կամ '''Սելջուկյան կայսրություն''', միջնադարյան պետություն [[Մերձավոր Արևելք]]ում 1037-1194 թվականներին։ Հիմնադրել է [[Ռուքն ալ-Դին Տուղրիլ բեկ իբն Սելջուկ]]ը 1037 թվականին։ Երկիրը կառավարել է [[Սելջուկյաններ]]ի թյուրք-օղուզական տոհմը <ref>Diana Darke "Eastern Turkey". էջ 97</ref><ref>Jonathan Osmond, ‎Ausma Cimdin̦a "Power and Culture: Identity, Ideology, Representation" էջ 62-63</ref>։ Տարածքը կազմել է առավելագույնը 3 900 000 քառ. կմ՝ [[Ալփ-Արսլան]] սուլթանի (1063-1072) և նրա որդի [[Մալիքշահ]]ի օրոք (1072-1092)։
 
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր [[Նիշապուր]]ը, ապա [[Ռեյ]]ը։ 1051 թվականին, երբ [[իսլամ]]ի հոգևոր առաջնորդ, [[Աբբասյան խալիֆայություն|Բաղդադի խալիֆ]] [[ալ-Կաիմ]]ը (1031-1075) ճանաչոււմ է Տուղրիլ բեկի իրավունքները որպես «արևելքի ու արևմուտքի տիրակալ», նա մայրաքաղաքը տեղափոխում է իրանական մշակութային, քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոն [[Սպահան]]։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում [[Բյուզանդական կայսրություն]]ը և [[Արաբական խալիֆայություն]]ը, իր մեջ ներառել է [[Միջին Ասիա]]յի տափաստաններից մինչև [[Միջերկրական ծով]] ընկած [[Իրան]]ը, [[Հայկական լեռնաշխարհ]]ը ու [[Բարեբեր մահիկ]]ի մի շարք երկրներ։