«Ստեղծագործական գործունեություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: <ref → <ref (12) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 2.
'''Ստեղծագործական գործունեությունը''', գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծագործական գործունեությունը հնարավոր է [[Գործունեություն|գործունեության]] գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում, հորինվում որևէ նոր բան։ Ստեղծագործական գործունեությունը անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմական և անհատական առումով)։ Բարձրակարգ կենդանիներն էլ ունեն ստեղծագործականության ինչ որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ, սակայն ստեղծագործական գործունեությունը բնորոշ է միայն մարդուն։ Ստեղծագործական գործունեությունը մարդու աշխատանքի պրոցեսում առաջացած ընդունակությունն է՝ իրականությունից ստեղծված նյութից ստեղծելու (օբյեկտիվ աշխարհի օրինաչափությունների ճանաչողության հիման վրա) նոր իրողություն, որը բավարարում է բազմազան հասարակական պահանջմունքների։
Անկախ այն հանգամանքից, որ [[Ստեղծագործության հոգեբանություն|ստեղծագործական հոգեբանության]] ոլորտում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այնուամենայնիվ գոյություն չունի դրա մեկ ամբողջական կոնցեպցիա
[[Պատկեր:Прыжок.jpg|250px|մինի|Խնդրի սահմաններից դուրս]]
Տող 9.
== Պատմություն ==
[[Ստեղծագործության հոգեբանություն|Ստեղծագործության հոգեբանության]] ուսումնասիրությունների դինամիկան XX դարի երկրորդ կեսին փոփոխական է եղել։ ԱՄՆ-ում հետպատերազմյան շրջանում տվյալ ոլորտի ուսումնասիրություններին խթանեց Ամերիկյան հոգեբանական միավորման նախագահ Դ. Գիլֆորդը, ով 1950 թվականի իր ճառում կոչ արեց հոգեբաններին ուշադրությունը սևեռել ստեղծագործության հիմնախնդրի վրա
== Մակարդակներ ==
Տող 16.
Ա. Գ. Գալինը գրում է, որ ցածր մակարդակի ստեղծագործական գործունեությունը կապված է ռացիոնալ համակարգված գիտելիքների, դրանց համակցման հետ և չի ենթադրում ինտուիտիվ տարրի առկայություն։ Բարձրագույն տիպի ստեղծագործական գործունեությունը ըստ հեղինակի ներառում է նաև ինտուիցիան<ref name="Психология" />։
Ինտուիցիան Է. Ա. Միրոշխինան սահմանում է որպես տրամաբանորեն չհիմնավորված կամ տրամաբանական եզրահանգման համար անբավարար տվյալների հիման վրա խնդրի լուծման գործընթաց
Ըստ Ե. Պ. Իլյինի ստեղծագործական գործունեության բարձրագույն մակարդակը ոչ բոլորին է հասանելի, ինչը խոսում է անհատների մոտ ստեղծագործական ներուժի՝ ստեղծագործելու կարողության, տարբեր մակարդակների մասին
== Տեսակներ ==
Տող 28.
#ձևափոխող կրեատիվություն՝ այնպիսի գաղափարների առաջդրում, որոնք նախկինում անհավանական էին թվում, հարացույցի վերափոխում
Անձի ստեղծագործական ներուժը կարող է դիտարկվել նեղ և լայն իմաստով։ Նեղ իմաստով՝ դա ստեղծագործական ունակություններն են, առաջին հերթին՝ երևակայությունն ու կրեատիվ մտածողությունը։ Լայն իմաստով՝ ստեղծագործական պոտենցիալը ներառում է նաև անձնային առանձնահատկությունները, որոնք նպաստում են ստեղծագործական ունակությունների իրացմանը՝ [[Մոտիվացիա|դրդապատճ]]առները, որոշ հուզական և կամային որակներ, կոմպետենտության մակարդակը
Բ. Մ. Տեպլովի համաձայն ունակություններ են անվանվում այնպիսի անհատական առանձնահատկությունները, որոնք հանդիսանում են որևէ գործունեության կամ գործունեության մի քանի ձևերի արդյունավետ իրականացման պայմաններ
Ա. Լ. Գոտսիները ընդունակությունների հասկացությունը վերաբերում է կայուն ֆունկցիոնալ հոգեֆիզիոլոգիական համակարգի հետ, որը ձևավորվում է արտաքին ազդեցությունների և մարդու ներքին բնածին հատկությունների տևական փոխազդեցության արդյունքում
Որոշ հեղինակների համաձայն կրեատիվությունը հոգեբանական ինքնուրույն բնութագիր է և ինտելեկտի մակարդակը միանշանակ կապված չէ ստեղծագործական ընդունակությունների բարձր մակարդակի հետ։ Ըստ Տ. Ա. Ռոմանովայի ներկայացրած տվյալների կրեատիվ երեխաները առանձին ցուցանիշներով կարող են գերազանցել, իսկ այլ ոլորտներում՝ հետ մնալ ինտելեկտուալ օժտված երեխաներից։
Տող 41.
Ա. Մ. Մատուշկինայի «ստեղծագործական օժտվածության» հայեցակարգի համաձայն ստեղծագործական ներուժը դիտարկվում է որպես երեխայի մոտ բնածին ստեղծագործական ընդունակությունների ամբողջություն, որը հասունացմանը զուգընթաց ծավալվում է գործունեության տարբեր ոլորտներում։ Երեխաների օժտվածությունը բնութագրվում է կայուն ճանաչողական դրդապատճառներով, արտահայտված իմացական ակտիվությամբ, մտածողության և խոսքի վաղ զարգացում, խաղի և գործունեության այլ ձևերի մեջ ստեղծագործելու ձգտումով։
Մ. Լուիսը և Լ. Միքելսոնն շեշտում են այն հանգամանքը, որ վաղ տարիքի երեխաների օժտվածությունը բնութագրվում է ոչ այնքան նրանց ինտելեկտուալ զարգացմամբ, որքան սենսոր զգայունակությամբ և հուզական արտահայտչականությամբ
== Կրեատիվություն ==
Տող 48.
Ե. Թորենսն ու Դ. Դաուֆը համարում են, որ բարձր ստեղծագործական ներուժ ունեցող երեխաները տարբերվում են սոցիալական ճնշման հանդեպ բարձր դիմադրողականությամբ, ինտուիցիայով, ինչպես նաև իրենց տարիքի համար միջինից բարձր ինտելեկտով։
Ըստ Թորենսի կրետաիվությունը ոչ թե հատուկ, այլ ընդհանուր կարողություն է, որը հիմնվում է ընդհանուր ինտելեկտի, անձնային որակների և արդյունավետ մտածողության կարողության վրա
Գիլֆորդի ցուցակին Թորենսը ավելացնում է ևս երեք բնութագիր՝ համապատասխանություն (իրավիճակին, խնդրին), դիմադրություն միացմանը և վերացականություն։ Միացման դիմադրությունը, ըստ հեղինակի, արտացոլում է երկար ժամանակ գաղափարների նորության և բազմազանության հանդեպ բաց լինելու կարողությունն է։ Վերացականությունը արտացոլում է գլխավորը առանձնացնելու, խնդրի էությունը տեսնելու կարողությունը
Թորենսի կրեատիվության շեմի տեսության համաձայն իտնելեկտի և կրեատիվության մակարդակների միջև առկա է ոչ էական կորելյացիա՝ 120-ից բարձր ինտելեկտի գործակից ունեցող անհատների մոտ ստեղծագործական կարողությունը վերածվում է անկախ մեծության, այսինքն՝ ցածր ինտելեկտով կրեատիվ մարդիկ գոյություն չունեն, սակայն կան բարձր ինտելեկտով ցածր կրեատիվությամբ անհատներ
== Ծանոթագրություններ ==
|