«Վազգեն Ամիրբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ [[Վանաձոր]]) քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931 թվականից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատում որպես «Քիմիայի ֆրոնտում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։ 1934-1940 թթ. եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, 1940-1944 թթ. ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-1949 թթ.՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1949-1950 թթ.՝ [[Լենինական]]ի «Բանվոր» քաղաքային թերթի խմբագիր։ 1953 թվականին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-1960 թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի սեկտորի վարիչը։ 1960-1974 թթ. աշխատել է [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ]]ում որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ 1965 թվականին «Սովետական տեղական մամուլը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-1976 թթ. ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է [[Երևան]]ում։ <ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 40}}</ref>
 
== Վ. Ամիրբեկյանի երկերի մատենագրություն ==
Տող 22.
 
{{DEFAULTSORT:Ամիրբեկյան, Վազգեն}}
 
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]