«Վիետնամերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ →‎top: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 36.
}}
 
'''Վիետնամերենը''' (''tiếng Việt'', կամ ավելի հազվադեպ օգտագործվող անվանումով ''Việt ngữ''<ref>Անվան մեկ ուրիշ տարբերակը, ''tiếng Việt Nam'', հազվադեպ է օգտագործվում բնիկ լեզվակիրների կողմից և ըստ էության [[նորաբանություն]] օտար լեզվից արված տառացի թարգմանությունից։ Այն ավելի հաճախ օգտագործվում է ոչ բնիկ լեզվակիրների կողմից և այլ լեզվից թարգմանված փաստաթղթերում։</ref>), [[Վիետնամ]]ի [[ազգային լեզու|ազգային]] և [[պետականորենն ընդունված լեզու|պետական]] լեզուն է։ Վիետնամերենը Վիետնամի բնակչության 86%-ի և մոտավորապես երեք միլիոն այլ պետություններում ապրող վիետնամացիների [[մայրենի լեզու]]ն է։ Վիետնամերենը օգտագործվում է նաև որպես [[երկրորդ լեզու]] Վիետնամի բազմաթիվ [[ազգային փոքրամասնություն]]ների կողմից։ Վիետնամերենը մտնում է [[Ավստրալասիական լեզուներ|Ավստրալազիական]] [[լեզվաընտանիքի մեջ]], որոնց համեմատությամբ այն նշանակալի տարբերությամբ ամենաբազմաթիվ լեզվակիրներ ունեցող լեզուն է (մի քանի անգամ ավելի շատ քան մյուս բոլոր Ավստրալասիական լեզուները միասին վերցրած) <ref>[http://www.ethnologue.com/ethno_docs/distribution.asp?by=size]</ref>
[[Կորեերեն]]ի և [[ճապոներեն]]ի նման վիետնամերենի բառապաշարը մեծաթիվ փոխառություններ ունի [[չինարեն]]ից, հատկապես այն բառապաշարի առումով, որը ներկայացնում է վերացական հասկացություններ (ճիշտ ինչպես եվրոպական լեզուները բառեր են փոխառնում լատիներենից և հունարենից), և մինչև վերջերս վիետնամերենը գրվում էր [[Չինական հիերոգլիֆներ|չինական գրային համակարգով]], թեև որոշակիորեն թեթևացված ձևաչափով և ուներ տեղական արտասանություն։ Վիետնամի պատմության մեջ [[Վիետնամի պատմություն#Ֆրանսիական տիրապետություն|ֆրանսիական տիրապետության]] ժամանակաշրջանի արդյունքում վիետնամերենը կրել է նաև [[ֆրանսերեն]]ի որոշակի ազդեցությունը, և այսօր օգտագործվող [[Վիետնամական այբուբեն|Վիետնամական գրային համակարգը]] ըստ էության [[լատիներեն այբուբեն]]ի տեղայնացված տարբերակն է՝ որոշակի հնչյունային և տառային հավելումներով։