«Քրոնոկենսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: <ref → <ref (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[File:Biological clock human.hy.png|thumb|Մարդու [[Ցիրկադային ռիթմ|ցիրկադային]] (24-ժամյա) [[Կենսառիթմեր|կենսաբանական ռիթմերի]] որոշ ցուցիչներ]]
'''Քրոնոկենսաբանություն''' ({{lang-el|χρόνος}}, «ժամանակ»), գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է ժամանակի ընթացքում կենդանի օրգանիզմների մոտ ընթացող պարբերական (ցիկլիկ) երևույթները, և նրանց հարմարումը արեգակնային և լուսնային ռիթմերին <ref name="chrono">Patricia J. DeCoursey, Jay C. Dunlap, Jennifer J. Loros (2003). Chronobiology. Sinauer Associates Inc. ISBN 978-0-87893-149-1.</ref>։ Այդ ցիկլերն անվանում են [[Կենսառիթմեր|կենսաբանական ռիթմեր]]։
 
Քրոնոկենսաբանական հետազոտություններն ընդգրկում են (բայց չեն սահմանափակվում դրանցով) համեմատական անատոմիայի, ֆիզիոլոգիայի, գենետիկայի, մոլեկուլյար կենսաբանության, և օրգանիզմների վարքի կենսաբանության ոլորտների աշխատանքները <ref name= "chrono" />։
 
== Նկարագրություն ==
Տող 22.
Դասավորելով բույսերը շրջանաձև կաղապարում, նա պատրաստեց կենսաբանական ժամացույց, որը, կախված այն բանից, թե որ բույսի ծաղիկներն են բացված, որինը՝ փակ, ամենաբնական ձևով ցույց էր տալիս օրվա ժամանակը։ Օրինակ, նա հայտնաբերեց, որ «{{lang-en|hawk’s beard}}» բույսի ծաղիկները բացվում են առավոտյան ժամը 6:30-ին, այն դեպքում, երբ [[խատուտիկ]]ի ծաղիկները չեն բացվում մինչև ժամը 7:00։
 
[[1860]]-ական թվականներին Ռուսական էնտոմոլոգիական միության նախագահ [[Կարլ Էռնստ ֆոն Բեր]]ը գրել է կենսաբանական ժամանակի և տարբեր կենդանիների մոտ նրա տարազանության մասին <ref>Baer, Karl Ernst von 1864. Welche Auffassung der lebenden Natur ist die richtige? Und wie ist diese Auffassung auf die Entomologie anzuwenden? In: Baer, K. E. v. 1864. ''Reden gehalten in wissenschaftlichen Versammlungen und kleinere Aufsätze vermischten Inhalts''. Erster Theil: ''Reden''. St.Petersburg: H.Schmitzdorff, p. 237—284.</ref>։ Նրա մոտեցումը հետո զարգացրեց և փորձնականորեն հետազոտեց [[Յակոբ ֆոն Իքսկյուլ]]ը։ [[1924]] թ. ՄՊՀ շրջանավարտ [[Ալեքսանդր Չիժևսկի|Ա. Չիժևսկին]] հրատարակեց միջգիտական աշխատանքներ [http://www.humanities.edu.ru/db/msg/49653 «Պատմական գործընթացի ֆիզիկական գործոնները»] և «Էպիդեմիոլոգիական աղետները և Արեգակի պարբերական ակտիվությունը», որոնցում նա նկարագրում էր կենդանի օրգանիզմների մոտ արեգակնային և լուսնային փուլերի հետ կապված ցիկլերը։ Չիժևկին զարգացրեց գիտության նոր բաժին՝ [[հելիոկենսաբանություն]], որպես [[աստղակենսաբանություն|աստղակենսաբանության]] ենթաբաժին։ [[1936]] թ. իր «Արեգակնային փոթորիկների երկրային արձագանքը» աշխատության հրատարակումից հետո [[1939]] թ. նա ընտրվեց կենսաբանական ֆիզիկայի և տիեզերական կենսաբանության Միջազգային կոնգրեսի Պատվավոր նախագահ։ Սակայն, Ստալինյան բռնատիրության ժամանակ նա ձերբակալվեց և աքսորվեց Սիբիր։ Նրա հրատարակումները ենթարկվեցին գրաքննության և [[1930]]-ական թվականներին մարդկային ցիրկադային ռիթմերի հետ կապված արյան և էրիթրոցիտների էլեկտրամագնիսական հատկությունների վերաբերյալ նրա հետազոտությունները արգելվեցին։ Դրանք հրատարակվեցին [[1973]] թ.՝ 40 տարի անց։ [[1928]] թվականին լույս տեսած նրա «Տիեզերքի ազդեցությունը մարդու հոգեկանի վրա» աշխատությունը Խորհրդային Միությունը ենթարկեց գրաքննության<ref>http://bmc.ub.uni-potsdam.de/1740-3391-1-2/1740-3391-1-2.pdf</ref>։
 
[[1960]] թ. Cold Spring Harbor Laboratory-ում սիմպոզիումի ժամանակ եկավ այն պահը, որ գիտության տարբեր ոլորտների գիտնականներ հայտնաբերեցին, որ նրանք բոլորն էլ հետազոտել են միևնույն երևույթները։ Հենց այդ ժամանակ էլ դրվեց քրոնոկենսաբանության՝ որպես նոր գիտության հիմքը։
Տող 31.
 
[[Միննեսոտայի համալսարան]]ից Ֆրանց Հալբերգը ներմուծեց «ցիրկադիան» եզրույթը և նրան հաճախ անվանում են «ամերիկյան քրոնոկենսաբանության հայր»։ [[1970]]-ական թվականներին «Կենսաբանական ռիթմերի հետազոտման միության» ղեկավար դարձավ Քոլին Պիտերդրիխը, որն ավելի շատ զբաղվում էր էվոլյուցիոն և էկոլոգիական ասպեկտներով, այն դեպքում, երբ Հալբերգի ուսումնասիրությունները ավելի ուղղված էին մարդկային և բժշկական ասպեկտներին։ Պիտենդրիխը որպես ղեկավար և Միության անդամները հիմնարար հետազոտություններ կատարեցին բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների (և՛ բույսեր, և՛ կենդանիներ) վրա։ Հետո դժվար էր ֆինանսավորում ստանալ նմանատիպ հետազոտությունները, բացի մկներից, առնետներից, մարդուց և [[պտղաճանճեր|պտղաճանճից]], այլ օրգանիզմների վրա անելու համար<ref>{{cite web| url = http://scienceblogs.com/clock/2006/07/clocktutorial_3_fortyfive_year.php| title = ClockTutorial #2a, Forty-Five Years of Pittendrigh's Empirical Generalizations| accessdate = 2007-12-23 | last = Zivkovic | first = Bora | date = 2006-07-03 | work = A Blog Around the Clock | publisher = ScienceBlogs | quote = | archiveurl = http://www.webcitation.org/66JnClG2m | archivedate = 2012-03-21}}</ref><ref>{{cite web|url=http://scienceblogs.com/clock/2006/09/clocks_in_bacteria_v_how_about.php|title=Clocks in Bacteria V|accessdate=2007-12-23|last=Zivkovic|first=Bora|date=2006-05-17|work=A Blog Around the Clock|publisher=ScienceBlogs|quote=|archiveurl=http://www.webcitation.org/66JnECt21|archivedate=2012-03-21}}</ref>։
Հետագայում լուսաբուժությունն ու մելատոնինի նշանակությունը հետազոտվեցին Օրեգոնյան բժշկական և գիտական համալսարանից(Oregon Health & Science University) Ալֆրեդ Լուիի և այլոց կողմից որպես կենդանիների և մարդու օրական ռիթմերի վերակարգավորման միջոց։ Մարդը կարող է ունենալ ցերեկային տիպ («արտույտներ») և իրիկնային(«բուեր»)։ Այս տիպերն անվանում են [[քրոնոտիպ]]եր <ref>http://www.healthy-info.ru/news/xronotip-obyasnyaetsya-razlichiyami-mozga</ref>։ Դրանք ունեն տարբեր գնահատման տեխնիկա և կենսաբանական չափանիշներ։
 
XX-րդ դարի երկրորդ կեսին էական ներդրում ունեցան Յու. Աշոֆը և Ք. Պիտենդրիխը, որոնք կատարել էին տարբեր, բայց միմյանց լրացնող հետազոտություններ լույսի ցիրկադային համակարգի առգրավման երևույթի վերաբերյալ։