«Ֆլորայի ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Առանձնահատկությունները: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 29.
Ընտանիքը անվանվել է այս խմբի ամենամեծ աստերոիդի պատվին՝ [[(8) Ֆլորա]], տրամագիծը 140 կմ։ Ընտանիքը առաջացել է ''ծնող'' աստերոիդի բախումից խոշոր մարմնի հետ, որը և դուրս է մղել բազմաթիվ բեկորներ, որոնք դարձել են ինքնուրույն աստերոիդներ։ Ընդ որում, ''ծնող'' մարմինը ամենայն հավանականությամբ ամբողջությամբ ոչնչացել է, իսկ ինքը՝ Ֆլորան, հանդիսանում է միայն այդ մարմնի ամենախոշոր բեկորը, իր մեջ կենտրոնացնելով ընտանիքի աստերոիդների զանգվածի 80%-ը։ Այս ընտանիքի չափերով երկրորդ աստերոիդն է [[(43) Արիադնե]]ն, որը իր մեջ ներառում է մնացած զանգվածի մեծ մասը՝ մոտ 9%։ Մյուս աստերոիդները իրար մեջ են բաշխում մնացած 11%, նրանց տրամագծերը չեն գետազանցում 30 կմ։
 
Ընդ որում, ''ծնող'' մարմնի ոչնչացման հետևանքով առաջացած բեկորների մեծ մասը արդեն չեն մտնում այս ընտանիքի կազմի մեջ։ Մասնավորապես, հաշվարկվել է, որ չնայած այն բանին, որ Ֆլորան կազմում է ընտանիքի զանգվածի 80%, դա կազմում է ծնող մարմնի ընդամենը 57% <ref>Պ. Տանգա և ընկ. ''Աստերոիդների ընտանիքների չափերի բաշխումը՝ Երկրաչափության դերը'', Իկարուս, հատ. 141, Էջ.&nbsp;65, տարին՝ 1999 {{ref-en}}</ref>։ Հավանաբար, դա տեղի է ունեցել ընտանիքի անդամների միջև երկրորդային բախումների պատճառով, որի հետևանքով նրանց մի մասը դուրս է նետվել ընտանիքի ուղեծրից։
 
Ընտանիքի սահմանները չափազանց լղոզված են, կենտրոնում աստերոիդների խտությունը մեծ է, և ընտանիքի կենտրոնից հեռանալուն զուգնթաց ընտանիքի անդամները աստիճանաբար կորում են հիմնական գոտու այլ աստերոիդների ֆոնին, որոնց խտությունը այս մասերում շատ մեծ է։ Այս հանգամանքը ևս դժվարացնում է ընտանիքի սահմանների որոշման խնդիրը։ Կան նաև որոշակի ոչ-համասեռություններ այս ընտանիքի ներսում, որը ևս կարող է լինել երկրորդային բախման արդյունք։ Բացի այդ, չափազանց հետաքրքիր է, որ ընտանիքի ամենախոշոր աստերոիդները (Ֆլորա և Արիադնե), գտնվում են նրա սահմանին մոտ։ Աստերոիդների այսպիսի տեղաբաշխման պատճառը ընտանիքի ներսում դեռևս պարզ չի։