«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թվականին դարձել է [[ԼենինգրադԼենինգրադի համալսարան]]ի համալսարանի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։
 
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։