«Ղուկաս Ինճիճյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{Արևմտահայերեն|Հ․ Ղուկաս Ինճիճեան}}
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Ղուկաս Ինճիկյան
| բնագիր ԱԱՀ = Ղուկաս Միքայելյան
| background-color = #ededed
| պատկեր =
| չափ =
| նկարագրում =
| ծննդյան օր = [[1758 թվական]]
| ծննդավայր = {{դրոշ|Բյուզանդիա}} [[Կ.Պոլիս]]
| վախճանի օր = [[1833 թվական]]
| վախճանի վայրը = {{դրոշ|Իտալիա}} [[Վենետիկ]]
| քաղաքացիություն =
| հպատակություն =
| ազգություն =
| ալմա մատեր =
| կրոն =
| ազդվել է =
| ազդել է =
| գրքեր =
| աշխատանք =
| կարողություն =
| մասնագիտություն =
| աշխատավայր =
| ամուսին =
| ծնողներ =
| երեխաներ =
| պարգևներ և մրցանակներ =
| կայք =
| ստորագրություն =
}}
'''Ղուկաս Ինճիճյան''' ({{ԱԾ}}), հայ բանասեր, աշխարհագրագետ, [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ։
Տող 18 ⟶ 47՝
Հրատարակել է մի քանի աշխատություն էլ, որոնք օգտագործվել են որպես ուսումնական ձեռնարկներ, ինչպես՝ «Պատմութիւն կենդանեաց ի չորս կարգս բաժանեալ՝ ի ցամաքային, ի ջրային, յերկակենցաղ և յօդային» (Վենետիկ, 1801, Բ տպագրություն՝ 1810)։ 1812 թվականին հիմնադրված Արշակունյաց ընկերության խնդրանքով գրել է մի աշխատություն՝ ազգասիրության մասին։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Բ|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 11-12}}</ref><ref>[http://akunq.net/am/2010/02/22/%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF-%D5%B2%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BD-%D5%AB%D5%B6%D5%B3%D5%AB%D5%B3%D5%B5%D5%A1%D5%B6/ Ղուկաս Ինճիճյան]</ref>
== «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» ==
«Ստորագրութիւն հին Հայաստանեայց» ([[1822]]) աշխատության մեջ հունա-հռոմեական և ասորական աղբյուրներից հավաքած փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է [[Մեծ Հայք]]ի պատմա-աշխարհագրական պատկերը՝ [[նահանգ]]ների ու [[գավառ]]ների աշխարհագրական բնութագիրը, տեղանունների ստուգաբանությունը, տեղեկություններ ազգագրության վերաբերյալ, կատարում աշխարհագրական անունների տեղագրական ճշտումներ։ «Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» ([[1835]]) եռահատորը Մ. Չամչյանի «Հայոց պատմութիւն»-ից հետո առաջին ծավալուն երկն է, որտեղ հեղինակը հանգամանորեն խոսում է հին [[Հայաստան]]ի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության և [[արվեստ]]ի, ազգագրության և մի շարք այլ հարցերի մասին։
== «Ամարանոց Բիւզանդեան» ==
«Ամարանոց Բիւզանդեան» ([[1794]]) չափածո աշխատության մեջ (որոշ հատվածներ թարգմանվել են [[ֆրանսիական]] և իտալական) տրված է [[Բոսֆոր]] և Դարդանել նեղուցների աշխարհագրական բնութագիրը, նրանց «երկհարկանի» ջրային հոսանքների գիտական բացատրությունը, ինչպես նաև երկրաբանական մոտիկ անցյալի պատմությունը։ Պատմությանն ու քաղաքական աշխարհագրությանը վերաբերող Ինճիկյանի ուսումնասիրություններն ամփոփված են «Դարապատում» ութ հատորանոց աշխատության մեջ ([[1824]]-[[1827]]), որտեղ տրված է պետությունների համառոտ պատմությունը [[1750]]-[[1800 թվական]]ներին։ Վերջին 2 հատորները նվիրված են գիտության և արվեստի զարգացման պատմությանը, մեծ մտածողների, արվեստագետների, եկեղեցական գործիչների կյանքին ու ստեղծագործությանը։ [[1800]]-[[1802 թվական]]ներին Ինճիկյանը հրատարակել է [[կրոն]]ական, քաղաքական և բանասիրական «Տարեգրություն» (աշխարհաբար լեզվով), [[1803]]-[[1820 թվական]]ներին՝ «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքերը, որոնցում լուսաբանվել են աշխարհի քաղաքական իրադարձությունները, կրոնական, ուսումնական և գիտական հարցեր, եղանակի տեսություններ ու կանխագուշակումներ։
== «Արշարունյաց ընկերություն» ==
Հիմնել է «Արշարունյաց ընկերություն» գրական-հասարակական կազմակերպությունը ([[1812]]-[[1819]])։ [[1815 թվական]]ին հրատարակվեց Ինճիկյանի «Ազգասեր» հրապարակախոսական աշխատությունը, որտեղ արծարծված հարցերը հարուցեցին [[թուրք]], կառավարության կասկածը, փակվեց «Արշարունյաց ընկերություն» գրական-հասարակական կազմակերպությունը, ընդհատվեց «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը։ Ըմբռնելով գիտության և [[մշակույթ]]ի նշանակությունը հասարակության հոգևոր-բարոյական և սոցիալական կյանքում՝ Ինճիկյանը դրականորեն է գնահատել և բացահայտել այն առաջադիմականը, որ կատարել են անցյալի նշանավոր մտածողները՝ անտիկ աշխարհից մինչև Ջ. Լոկը, Դ. Դիդրոն և ուրիշներ։ Այսպիսի արժեքավորմամբ Ինճիկյանը անուղղակիորեն նպաստել է [[հայ]] իրականության մեջ առաջադիմական գաղափարների տարածմանը։ Սակայն, չկարողանալով վերշնականապես հաղթահարել եկեղեցու պաշտոնական գաղափարախոսությունը, նա միաժամանակ քննադատել է այդ մտածողների հակակրոնական, մատերիալիստական հայացքները և կաշկանդված է մնացել իդեալիստական պատկերացումներով։
== Աշխատություններ ==
Տող 46 ⟶ 83՝
{{Ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=346}}
{{DEFAULTSORT:Ինճիճյան, Ղուկաս}}
[[Կատեգորիա:Հայ աշխարհագրագետներ]]
Տող 52 ⟶ 90՝
[[Կատեգորիա:Ստամբուլ քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Վենետիկ քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Մխիթարյան միաբանության անդամներ]]
|