«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նկարների իրերը Հայկական լեռնաշխարհից չէին
No edit summary
Տող 124.
Անասնապահության հետ մեկտեղ նոր վերելք է ապրում նաև որսորդությունը՝ քոչվոր անասնապահների սննդի աղբյուրներից մեկը։ Դամբարանային նյութերի մեջ հաճախ են հանդիպում [[եղնիկ]]նրի ու [[եղջերու]]ների, [[վարազ]]ների, [[քարայծ]]ների ու զանազան [[թռչուն]]ների ոսկորներ։ Անդրկովկասի և [[Հյուսիսային Կովկաս]]ի պղնձե լայն գոտիների վրա բրոնզեդարյան նկարիչները պատկերել են որսի հմայական տեսարաններ (Քալաքենդ, Նոյեմբերյան, Թռեղք, Տլի և այլն), որոնց մեջ [[կենդանի]]ների ու [[որսորդ]]ների հետ միասին պատկերված են նաև որսորդական շներ։ Նախնադարյան որսորդները օգտագործում էին գերազանցապես նետն ու աղեղը։ Նրանք ներկայացված են գոտիների վրա Հայկ նահապետի զենքն հիշեցնող «լայնալիճ» աղեղներով և մետաղասլաք նետերով լի կապարճներով։
 
[[ՍևանՍևանի ավազան|Սևանի]]ի, [[Սպիտակ]]ի, [[Շամքոր]]ի, [[Գանձակ]]ի և Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների այժմյան լերկ ու բուսականությունից զուրկ սարալանջերը ուշ բրոնզի դարաշրջանում դեռևս ծածկված էին հաստաբուն ծառերի խիտ [[անտառ]]ներով, որոնք, սակայն, ուժգնորեն ոչնչացվում էին ինչպես զարգացող [[անասնապաություն|անասնապաության]], [[Մետաղագործություն|մետաղագործության]], [[խեցեգործություն|խեցեգործության]], [[փայտամշակություն|փայտամշակության]] ու շինարարության հետևանքով, այպես էլ երկրագործական ցանքատարածությունների ընդլայնման հաշվին։
 
Երկրագործության, անասնապահության արտադրանքի աճը, հարստությունների կուտակումն առանձին անձանց, ընտանիքների ու տոհմերի ձեռքում, ապրանքափոխանակության զարգացումը և այլն պահանջում էին աշխատող լրացուցիչ ձեռքեր։ Այդ պատճառով ստրկացված ռազմագերինեը սկսում էին օգտագործվել տնտեսական տարբեր աշխատանքներում և նրանց «ընդոծին» սերունդները շարունակում էին ստրուկ մնալ։ Ըստ երևույթին ստրուկներ էին ձեռք բերվում նաև ոսկու և արծաթի միջոցով՝ մեծ մասամբ [[Միջերկրական ծով|Միջերկրական]]ի ափերին տիրող փյունիկյան ստրկավաճառներից, որոնք փոխանակում էին իրենց ապրանքը մարդկանց հետ։
Տող 145.
Հետաքրքություն են ներկայացնում սև փայլեցված պաշտամունքային ամանները՝ իրենց վերագիր ու փորագիր պատկերներով կամ նախնադարյան նկարիչների ու փորագրիչների կողմից ստեղծված ամբողջական կոմպոզիցիաներով։ [[Հայաստան]]ի պետական թանգարանում այժմ հիանալի սերիաներով ներկայացված ե երկրաչափական հարուստ մոտիվներով նախշված երկբուրգ մեծ [[սափոր]]ների բազմապիսի տեսակներ, [[ցուլ]]երի ռելիեֆ գլխիկներով կամ կենդանիների ամբողջական պատկերներով զարդարված ցածրավիզ ամաններ, ամաններ, որոնք զարդարված են [[վագր]]երի ու [[օձ]]երի վերագիր ռելիեֆ քանդակներով, զահաբերվող կենդանիներին ներկայացնող քանդակային տեսարաննրով։[[Եղնիկ]]ների, [[քարայծ]]երի, ու այլ կենդանիների մի ուրիշ խումբ ներկայացված է գծավոր փորագիր զարդերով։ Այս տիպի ամանեղենի վրա երբեմն պատկերվում են նույնիսկ որսի ամբողջական տեսաարաններ, [[մարտակառք]]երի ու մարդակերպ էակների մասնակցությամբ։ Կավե ամանների այս խումբը մոտենում է [[Շամքորի շրջան]]ի սև փայլեցրած խեցեղենին, որի վրա գծային տեխնիկայով պատկերված են որսորդական հմայության ամբողջ տեսարաններ։ Այդ տեսակետից մեծ հետաքրքություն են ներկայացնում որսորդական ինքնատիպ հորինվածքների հարթաքանդակ պատկերներով զարդարված Դվինի խոր շերտերի հսկա կարասները։
 
[[Զանգեզուր]]ի և [[Սևան]]իՍևանի շրջաններում հանյտնաբել են ռեալիստորեն մշակված կոշկաձև անոթների ուշագրավ նմուշներ <ref>А. А. Мартиросян, Армения в эпохы бронзы</ref>, որոնք ներկայացնում են ցածրակրունկ, փափուկ [[ճտկավոր կոշիկ]]ների տարբեր ձևերն ու մանրամասները։[[Հայաստան]]ի [[անոթ]]ների այս խումբը առանձնահատուկ տեղ է գրավում [[Կովկասո]]ւմ լայնորեն տարածված նույնատիպ խեցեղենի մեջ՝ որոշ ընդհանրություններ, դրսևորելով միայն [[Մինգեչաուր]]-[[Նախիջևան]]յան խմբի և [[Հյուսիսային Իրան]]ի<ref>L.Vanden Berghe, Archelogue de I'lran Anclen, Leyden</ref> [[մ.թ.ա. 11]]-[[Մ.թ.ա. 10|10-րդ]] դարերի նմուշների հետ։
 
Ի տարբերություն արհեստների այլ ճյուղերի, բրոնզեդարյան Հայաստանի խեցեգործությունը համեմատաբար քիչ ընդհանրություններ ունի [[Հին Արևելք]]ի և Կովկասի նույնատիպ արտադրանքի հետ և լավագույն ձևով է դրսևորում տեղական արհեստի զարգացման առանձնահատկությունները։