«Լև Տոլստոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող{{sfn|БСЭ|1977|}}, Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով [[19-րդ դար]]ի դասական վեպի և [[20-րդ դար]]ի գրականության ավանդույթների միջև։ Լև Տոլստոյը հսկայական ազդեցություն ունեցավ եվրոպական հումանիզմի էվոլյուցիայի, ինչպես նաև՝ [[համաշխարհային գրականություն|համաշխարհային գրականության]] ռեալիստական ավանդույթների զարգացման վրա։ Լև Տոլստոյի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել և բեմականացվել են [[ԽՍՀՄ]]-ում և արտասահմանում, նրա պիեսները բեմադրվել են աշխարհի բեմերում։{{sfn|БСЭ|1977|}}
 
Առավել հայտնի են Տոլստոյի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝են «[[Պատերազմ և խաղաղություն]]», «[[Աննա Կարենինա]]», «Հարություն» վեպերը, «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն»<ref group="Ն">Ինքը՝ Տոլստոյը, իր վեպի գաղափարն ավելի լայն էր տեսնում, քան պարզապես ինքնակենսագրական ստեղծագործություն:</ref> ինքնակենսագրական եռագրությունը<ref name="ЭСБЕ" />{{sfn|БСЭ|1977|}}, «Կազակներ», «Իվան Իլյիչի մահը», «Կրեյցերյան սոնատ», «Հաջի Մուրադ» վիպակները, «Սևաստոպոլյան պատմություններ» ակնարկների շարքը, «Կենդանի դիակ» և «Խավարի իշխանություն» դրամաները, «Խոստովանություն» և «Ո՞րն է իմ հավատը» ինքնակենսագրական կրոնափիլիսոփայական ստեղծագործությունները և այլն։
 
== Կենսագրություն ==