«Տարազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Քանի դեռ [[Հռոմ]]ի տիրապետությունը չէր տարածվել այն ժամանակ հայտնի աշխարհի վրա, և հռոմեական տարազն իր ազդեցությունը չէր թողել նվաճված երկրներում, տարազը [[ժողովուրդ]]ների ու [[ռասա]]ների բնորոշ տարբերակիչներից էր։ Արևմտա-հռոմեական կայսրության անկումից հետո տարազի վրա ունեցած ազդեցությամբ վճռական դեր է խաղացել [[Բյուզանդիա]]ն՝ ինքը ևս կրելով արևելյան տարազների ազդեցություններ։ [[Խաչակրաց արշավանքներ]]ի ժամանակ [[արևելք]]ի և [[արևմուտք]]ի ժողովուրդների փոխհաղորդակցության հետևանքով որոշ չափով համահարթվել են տարազների ազգային տարբերությունները։ 11-րդ [[դար]]ում տարածվել է ֆրանսիական, իսկ 14-[[17-րդ դար]]երում՝ իսպանական կոստյումը։ [[17-րդ դար]]ից ֆրանսիական կոստյումների տարբերակները լայնորեն տարածվել են ողջ քաղաքակիրթ աշխարհում (հատկապես՝ [[քաղաք]]ներում)։
== Ազգային տարազ ==
iiu
 
Ազգային տարազը, իր յուրահատկություններով, գոյատևում է [[գյուղ]], բնակչության, լեռնականների, [[արևելք]]ի [[ժողովուրդ]]ների մեջ։
Սկսած [[19-րդ դար]]ի վերջից, գյուղում նույնպես ազգային տարազն իր տեղն աստիճանաբար զիջում է եվրոպական նորաձև հագուստներին։ [[Հայաստան]]ի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, [[արվեստ]]ի հնագույն [[հուշարձան]]ների վրա պահպանված պատկերների, գրավոր [[աղբյուր]]ների հիման վրա։ Մեր թվարկությունից առաջ 9-[[6-րդ դար]]երում հուշարձաններում (որմնանկարներ, [[արձան]]ներ, բարձրաքանդակներ, [[կնիք]]ներ, [[սաղավարտ]]ներ, վահաններ ևն) պահպանվել են բնակչության զանազան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ [[ժողովուրդ]]) տարազների պատկերներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տարազ» էջից