«Կաշի»–ի խմբագրումների տարբերություն

չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
 
== Կոշկեղեն ==
Կոշկեղենի կաշին լինում է երեսացու և ներբանացու։ Կոշիկի ներբանի կաշին ամրացվում է պտուտակներով և թելակարա-սոսնձային մեթոդներով (զարդեզրով, միջնակարով, սոսնձային)։ Մշակվում է [[խոշոր եղշերավորեղջերավոր անասունկենդանիներ]]ներիի, [[ուղտ]]ի, [[խոզ]]ի, ծովային կենդանիների, [[ձի]]ու մաշկից՝ տարբեր դաբաղանյութերի կիրառմամբ։ Կիրառվում է համակցված դաբաղում ([[քրոմ]]ի, տանիդի, սինտանամի, երբեմն նաև ցիրկոնիումի, ալյումինի միացություններով)։ Կոշիկի ներբանացու կաշին ստորաբաժանվում է ըստ դաբաղման, վերջնամշակման բնույթի, հաստության, տեսակի (4 տեսակ), ընհանուր տեսքի (ամբողջական կաշի, կիսակաշի)։ Ներբանացու կաշվից պատրաստում են ներբան, միջատակ և այլ մասեր։ Կոշիկի երեսացու կաշին փափուկ նյութ է, որը շահագործման ընթացքում (ինչպես նաև կոշիկի մասեր պատրաստելիս) ձգվում է, սեղմվում, ծռվում, ենթարկվում փոշու, կեղտի, քիմիական նյութերի ներգործության։ Պետք է ունենա բավականաչափ օդա և գոլորշիաթափանցելիություն, անջրթափանցելիություն։ Երեսացու կաշին լինում է յուխտային և քրոմային դաբաղմամբ։ Յուխտից պատրաստում են աշխատանքային, զինվորական կոշիկներ և սանդալներ։ Կոշիկի յուխտը պետք է լինի նաև քրտնակայուն և գոլորշիաթափանցելի։ Ռետինե ներբաններով, տաք վուլկանացման մեթոդով ամրացվող կոշիկների համար կիրառվում է ջերմակայուն յուխտ։ Սանդալների յուխտը պետք է լինի առավել առաձգական, բայց փափուկ, քիչ ճարպածծված (8-16% ճարպ), ունենա լավ դրվագծված արտաքին մակերեույթ։ Թողարկվում են նաև լաքային և աստառացու կաշիներ, որոնք պետք է լինեն փափուկ, հավասարաչափ ներկված, առանց բծերի և այլ արատների։ Լաքային կաշին պետք է լինի փափուկ, ունենա հավասարաչափ փայլուն, չթափվող լաքե թաղանթ, պարզ արտահայտված մերեա, խնամքով մշակված մորթափառ։ Առավելապես կիրառվում է մոդելային կոշիկների և գալանտերեային արտադրանքի համար։ Աստառացու կաշին ստանում են դաբաղած կիսաֆաբրիկատի խոտանման ժամանակ՝ շատ արատներ ունեցող կաշիներից։
 
== Թամբալծասարք ==
39 327

edits