«Զազա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 27.
 
==Բնակեցման շրջանները==
Զազաները զբաղեցնում են [[Թուրքիա]]յի արևելյան և հարավ-արևելյան շրջանները։ Որոշ հիպոթեզներիվարկածների համաձայն, զազաները եկել են և իրենց բնակությունը հաստատել այստեղ [[Կասպից ծով]]ի հարավային լեռնային տարածքից, որն անվանվում է '''Դայլամ'''։ Հյուսիսային զազաները զբաղեցնում են [[Դերսիմ]]ը` այժմյան թուրքական [[Թունջելի նահանգ]]ը։ Կենտրոնական զազաները բնակվում են [[Բինգյոլի նահանգ]]ում, հարավայինները` [[Սիվերեկ]] քաղաքի շրջանում, ինչպես նաև [[Շանլիուրֆայի նահանգ]]ում։ Զազաներն ապրում են նաև հարևան շրջաններում, մասնավորապես [[Դիարբեքիր]]ում։
[[1938]] թվականի անհաջող ապստամբությունից հետո շատերը բռնի ուժով տեղահանվեցին այլ թուրքական քաղաքներ՝ [[Այդին]], [[Բիլեջիկ]], [[Բուրդուր]], [[Բուրսա]], [[Բալիքեսիր]], [[Դենիզլի]], [[Զոնգուլդաք]], [[Քիրքլարելի]], [[Քյութահյա]], [[Մուգլա]], [[Սպարտա]], [[Թեքիրդաղ]], [[Չանաքկալե]], [[Էդիրնե]] և [[Էսքիշեհիր]]։ Գոյություն ունի նաև մեծ սփյուռք [[Եվրոպա]]յում (մոտ 300 000 մարդ), նախ և առաջ՝ [[Ավստրիա]]յում, [[Բելգիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Նիդերլանդներ]]ում և [[Շվեյցարիա]]յում։
[[Զազայերեն]] խոսացողների կոնկրետ թիվն անհայտ է, սակայն կարելի է ենթադրել, որ նրանց թվաքանաքը կազմում է 2-4 միլիոն մարդ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զազա» էջից