«Պռոգրեսիվ ռոք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Պռոգրեսիվ ռոք(անգլ. progressive rock) ռոք երաժշտության ոճ է որը առաջացել է 1960-ականների վերջերում Անգլիայում: ...
(Տարբերություն չկա)

15:38, 15 Մարտի 2011-ի տարբերակ

Պռոգրեսիվ ռոք(անգլ. progressive rock) ռոք երաժշտության ոճ է որը առաջացել է 1960-ականների վերջերում Անգլիայում: Իր գագաթնակետին հասել է 1970-ականներին:Այս ոճը առաջացել է Փսիխոդելիկ ռոքի,ջազի,ակադեմիական երաժշտության միախառնումից:Այս ոճի վառ ներկայացուցիչներից են(Pink Floyd,King Crimson,Jethro Tull,Camel,ELP,Yes,Genesis,Soft Machine):Առաջացման տարիներն էին 1965-1969:Պռոգրեսիվ ռոքը ծնվել է բազմաթիվ երաժշտական ոճերի միախառնումից:Պռոգրեսիվ ռոքը սկսեց լայն տարածում գտնել այն ժամանակ,երբ բազմաթիվ ռոքերներ հիասթափվեցին խաղաղության և սիրո շարժումից:Պռոգրեսիվ ռոքը օտարեց 60-ականների փոփ երաժշտության ժպիտն ու արևը և անցում կատարեց ավելի խորը,փիլիսոփայական,մութ և նույնիսկ դաժամ թեմաների:Այս ոճի ծաղկման տարիներն էին 1969-1980 թթ.:Այս ժամանակահատվածում ձայնագրվեցին բազմաթիվ այս ոճի ձայնասկավառակներ,որոնցից առավել հայտնի էին Pink Floyd-ի Atom Heart Mother-ը, King Crimson-ի In The Court Of A Crimson King-ը, ELP-ի Emerson Lake And Palmer-ը և այլն:Պռոգրեսիվ ռոքը սկսեց ապրել իր ճգնաժամը 1980-ից մինչև 80-ականների վերջերը:Զանազան պատճառներով այս ոճը սկսեց ավելի քիչ հետաքրքրել ունկնդիրներին,այս ժամանակահատվածում հին ոճերը դարձան մեծերի երաժշտություն,իսկ երիտասարդությունը լուրջ ոճերից անցում կատարեց դեպի ավելի թեթև ոճերին` դիսկոյին և նոր ձևավորվող փանք ռոքին: