«Իգուասու (ջրվեժ)»–ի խմբագրումների տարբերություն

 
'''Իգուասու''', [[ջրվեժ]] [[Իգուասու (գետ)|Իգուասու]] գետի վրա։ Գտնվում է [[Արգենտինա]]յի և [[Բրազիլիա]]յի սահմանը կազմող հատվածում՝ [[Պարանա (գետ)|Պարանա]] գետին նրա միախառնվելու տեղից 26 կմ հեռու։ Անկման ընդհանուր բարձրությունը 72 մ է։<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>
 
Հրապուրիչ, աղմկոտ Իգուասու ջրվեժը զարդարում է Բրազիլիայի և Արգենտինայի սահմանի 2,5 մղոն լայնություն ունեցող եզերքը։ Այն կազմված է ավելի քան 270 առանձին ջրվեժներից։ Կասկադներից մի քանիսի բարձրությունը հասնում է 269 ոտնաչափի (90մ) (գրեթե այնքան բարձր, որքան Լոնդոնի Բիգ Բենը)։
 
Հարավային Աֆրիկայի Վիկտորիա ջրվեժից հետո երկրորդը համարվող Իգուասու ջրվեժը առաջին անգամ աշխարհի ուշադրությանն է արժանացել իսպանացի նվաճող Նունես Կաբեսա դը Վական (1490-1557թթ․), ով մոտավորապես 1540թ․ առաջնորդում էր արշավախումբ այդ տարածաշրջանում։ Նրա անունով է կոչվել արգենտինյան մասի եզերքի ջրվեժը։
 
Ջրվեժներից ամենացնցողը, թերևս, անմիջապես սահմանի մոտ գտնվող 2300 ոտնաչափ (770մ) կիսաշրջանաձև որոտաձայն Սատանայի երախ ջրվեժն է, որը աշխարհի ամենահզոր կասկադն է։
 
Կարծիք կա, որ <<Իգուասու>> անվանումը առաջացել է <<y>> և <<guasu>> բառերից, որոնք բնիկների լեզվով համապատասխանաբար նշանակում են <<մեծ>> և <<ջուր>>։
 
Սերնդեսերունդ անցնող առասպելի համաձայն՝ մեծ ջրվեժները ստեղծել է մահկանացու կնոջ հետ ամուսնանալ ցանկացող մի աստվածություն։ Երբ կինը մերժել է նրան և նավակով փախել իր սիրեցյալի հետ, աստված ստեղծել է ջրվեժները՝ նրանց փախուստը խապանելու համար։
 
== Ծանոթագրություններ ==
Անանուն մասնակից