Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Ջորջ Ռոջեր Ուոթերս''' (անգլ.'' George Roger Waters'', ծնվել է [[19731943]] [[սեպտեմբերի 6]] Գրիթ Բուքհեմ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռոք երաժիշտ և բանաստեղծ, ավելի հայտնի որպես [[Փինք Ֆլոյդ]] ռոք խմբի հիմնադիր, որը նաև եղել է խմբի երգերի հիմնական հեղինակը: Նա մեծացել է Քեմբրիջում, իր մոր՝ ուսուցչուհու հետ։ Հայրը զոհվել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ: Ռոջերը հաճախակի անդրադառնում էր իր հոր մահը իր ստեղծագործություններում` մասնավորապես «The Wall» և «The Final Cut» ձայնասկավառակներում: Ռոջերը դպրոցում սովորել է [[Դեյվիդ Գիլմոր]]ի և [[Սիդ Բարեթ]]ի հետ միասին, որոնք հետագայում դարձան իր խմբի անդամները:1965 թվականին Ռոջեր Ութերսը և Սիդ Բարեթը հիմնադրեցին Փինք Ֆլոյդ ռոք խումբը: Սիդ Բարեթը հանդիսանում էր խմբի երգերի հիմնական հեղինակը, վոկալիստը և կիթառահարը, Ռոջերը խմբի բաս կիթառահարն էր, Ռիք Ռայթը վոկալիստը և դաշնակահարը, իսկ [[Նիք Մեյսոն]]ը նվագում էր հարվածային գործիքներ:1968 թվականին հոգեբանական խնդիրների պատճառով խմբից հեռացավ Սիդ Բարեթը և նրան փոխարինելու եկավ Դեյվիդ Գիլմորը: 70-ական թվականներից Ռոջերի և Գիլմորի հարաբերությունները սրվեցին քանի որ Ռոջերի ազդեցությունը խմբի վրա գնալով մեծանում էր: Սակայն չնայած դրան խումբը դեռ երկար տարիներ պահպանեց իր գոյությունը: 1979 թվականին երբ խումբը ձայնագրում էր «The Wall» ձայնասկավառակը կտրուկ սրվեցին Ռիք Ռայթի և Ռոջեր Ութերսի հարաբերությունները և այդ պատճառով ալբոմի ձայնագրումից հետո Ռիք Ռայթը հեռացավ խմբից: Իսկ արդեն 1983 թվականին «The Final Cut» ալբոմի ձայնագրման ընթացքում Ռոջերն ու Դեյվիդը տարբեր ժամերի էին այցելում ձայնագրման ստուդիա որ իրար չհանդիպեին: Արդեն պարզ էր դառնում որ լեգենդար խումբը շուտով ցրվելու էր: Ալբոմի ձայնագրումից հետո Ռոջեր Ուոթերսը հայտարարեց, որ ինքը հեռանում է խմբից և խումբը այլևս չի շարունակի իր գործունեությունը: Սակայն Գիլմորը դեմ էր խմբի ցրվելուն և այդ ժամանակ սկսվեց դատը խմբի անդամների միջև, որը ավարտվեց Ուոթերսի պարտությամբ և խումբը չցրվեց: Խմբից դուրս գալուց հետո Ռոջերը սկսեց թողարկել իր սոլո ալբոմները, որոնցից մեծ հաջողությունների հասան՝ «Amused To Death»-ը և «Ca Ira»-ն:
 
==Սկավառակագրություն==
Անանուն մասնակից