«Մեռած լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Մեռած լեզու հոդվածից
Տող 6.
* Լեզուներ, որոնց կրողները ոչնչացել կամ ձուլվել են այլ ժողովուրդների հետ, բայց իրենք ավանդված են բավական հարուստ գրավոր հուշարձաններով (ուրարտերեն, [[խեթերեն]], [[շումերերեն]], [[եգիպտերեն]] են)։
* Ներկայումս գոյություն ունեցող կենդանի լեզուների՝ գրավոր աղբյուրներով ավանդված ավելի հին վիճակը ներկայացնող լեզուներ, որոնք, կենդանի գործածությունից դուրս գալուց հետո, երկար ժամանակ պահպանվել են իբրե գրական լեզու (լատիներեն, սանսկրիտ, գրաբար, եկեղեցասլավոներեն են)։
 
Սովորաբար լեզվի գործածական վիճակից մեռած վիճակի անցումը տեղի է ունենում, երբ որևէ լեզու ուղակիորեն փոխարինվում է մեկ այլով։ Օրինակ գաղութացմեն հետևանքով որոշ [[ամերիկյան բնիկ լեզուներ]] փոխարինվել են [[անգլերեն]]ով, [[ֆրանսերեն]]ով, [[պորտուգալերեն]]ով, [[իսպաներեն]]ով կամ [[հոլանդերեն]]ով։
Երբեմն լեզուն այնքան շատ փոփոխությունների է ենթարկվում, որ լեզվաբաններն այն պարզապես ուրիշ լեզու են համարում (կամ լեզուն ուրիշ մակարդակում)․ այդպիսի օրինակ է հին անգլերենը, որը [[ժամանակակից անգլերեն]]ի նախահիմքն է եղել։ Նման դեպքերում լեզուն չի դադարում գործածվել, և քանի որ լեզվաբանների՝ մեռած լեզունների դասակարգումը խիստ կամայական է, այսպիսի նախնական լեզուները ամբողջովին մեռած չեն համարվում<ref>{{cite web|url=http://www.ethnologue.com/web.asp |title=Ethnologue |publisher=Ethnologue |date= |accessdate=2012-03-22 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20011005193846/http://www.ethnologue.com/web.asp |archivedate=October 5, 2001 }}</ref>։
Ենթադրվում է, որ աշխարհի մոտ 7000 գործածական լեզուների 90%-ը կվերանա մինչև 2050 թվականը, քանի որ աշխարհի լեզվային համակարգը հասել է լճացման և նկատելի կերպով վերակազմավորվում է<ref>{{cite web|url=http://www.msnbc.msn.com/id/4387421/ |title=Study by language researcher, David Graddol |publisher=MSNBC |date=2004-02-26 |accessdate=2012-03-22}}</ref><ref name="90percent">{{cite web|author=Ian on Friday, January 16, 2009 61 comments |url=http://www.chinasmack.com/stories/90-percent-worlds-languages-extinct-in-41-years/ |title=Research by Southwest University for Nationalities College of Liberal Arts |publisher=Chinasmack.com |date=2009-01-16 |accessdate=2012-03-22}}</ref>։
 
== Գլոբալիզացիա, զարգացում, լեզվի վերացում==
Տնտեսական և մշակութային գլոբալացումն ու զարգացումը շարունակվում են մեծ քայլերով առաջ ընթանալ, շատ լեզուներ կվտանգվեն և վերջապես կվերանան։ Տարածաշրջանային և ազգային աճող տնտեսական ներգրավվածության շնորհիվ, մարդկանց համար ավելի հեշտ է հաղորդակցվել և գործարքներ իրականացնել աշխարհում գերիշխող [[լինգվա ֆրանկա]]յի միջոցով, ինչպիսիք են անգլերենը, չինարենը, իսպաներենը և ֆրանսերենը<ref name="Language and Linguistics: Endangered Language.">{{cite web |last=Malone |first=Elizabeth |title=Language and Linguistics: Endangered Language |publisher= National Science Foundation |date=July 28, 2008 |accessdate= October 23, 2009|url=http://www.nsf.gov/news/special_reports/linguistics/endangered.jsp}}</ref>։
Ամերիկացի լեզվաբան Սառա Գրեը Թոմսընը և Թերենս Կոֆմանը իրենց հաղորդակցմանը խթանող լեզվային փոփոխությունների ուսումնասիրություն պնդում են, որ մշակութային ճնշման պայմաններում (երբ մարդկությունը պետք է խոսի գերիշխող լեզվով), կարող են առաջանալ երեք լեզվաբանական հետևանքներ․ առաջինը և ամենատարածվածը այն է, երբ ստորադաս բնակչությունը կտրուկ կերպով կարող է սկսել գերիշխող լեզվով խոսել, մայրենի լեզուն ենթարկելով հանկարծակի մահի։ Երկրորդը, երբ լեզուն մահանում է սերնդեսերունդ փոխանցվելով։ Եվ երրորդ ամենահազվադեպ հետևանքը․ երբ այդ լեզվով խոսողները ինչքան հնարավոր է փորձում են պահել իրենց լեզուն, միևնույն ժամանակ գերիշխող լեզվի քերականական համակարգից փոխառելով որոշ տարրեր(փոխելով ամբողջը, կամ որոշ մասեր)։<ref>Thomason, Sarah Grey & Kaufman, Terrence. ''Language Contact, Creolization, and Genetic Linguistics'', University of California Press (1991) p. 100.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=466}}