«Հույն-թուրքական երկրաշարժերի դիվանագիտություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «{{Հիմնական|Հույն-թուրքական հարաբերություններ}} '''Հույն-թուրքական երկրաշարժերի դիվանագիտություն''...»: |
|||
Տող 20.
=== Երկրաշարժերի դիվանագիտություն ===
==== Իզմիթի ավերիչ երկրաշարժի արդյունքներ ====
1999 թվականի օգստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ քաղաքում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդի (Ռիխտերի սանդղակով) ուժգնությամբ երկրաշարժ, որը մեծապես վնաս է հասցրել Իզմիթ և Ստամբուլ քաղաքներին:
Երկրաշարժում զոհվել է 17 հազար մարդ և ավելի քան 300 հազար անձ մնացել են անօթևան: Երկրաշարժից մի քանի ժամ հետո Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է թուրքական կողմին: Նույն օրը Հունաստանից Իզմիթ և Ստամբուլ են ուղարկվել են առաջին փրկարարական խմբերը:
Դրանից անմիջապես հետո երկրաշարժից տուժած թուրքերի օգնությանն են միացել բազմաթիվ հասարակական և ոչ կառավարական կազմակերպություններ:
Հունաստանի քաղաքներից Թուրքիայի տուժած գոտիներ են ուղարկվել առաջին անհրաժեշտության պարագաներ: Հունաստանից ժամանած օգնությունը ջերմ արձագանք է գտել Հունաստանի մամուլում: Այդ մասին թուրքական մամուլում ներկայացրել են, որպես «ժամանակի բարեկամության»:
Իզմիթի երկրաշարժից հետո միանգամից բարելավվել է երկու երկրների բնակչության հարաբերությունները:
==== Աթենքի երկրաշարժի արդյունքներ ====
Ավելի քան մեկ ամիս անց՝ նույն թվականի սեպտեմբերի 7-ին, ավերիչ երկրաշարժ է տեղի ունցել նաև Հունաստանում: Երկրաշարժի էպիկենտրոնը Աթենքի արվարձաններն էին: Երկրաշարժը գնահատվել է 5,9 մագնիտուդ հզորությամբ:
Որպես երկրաշարժի հետևանք՝ զոհվել են 143 մարդիկ, 12 հազար անձ վիրավորվել է կամ մնացել է անօթևան: Չնայած համեմատաբար փոքրաթիվ մարդկային զոհերի, Հունաստանին հասցված տնտեսական վնասը շատ մեծ էր:
Թուրքիայի կառավարությունը արձագանքել է երկրաշարժին՝ օգնություն առաջարկելով Հունաստանին: Մոտ 13 -ամվա ընթացքում Թուրքիայից Հունաստան են ժամանել բազմաթիվ փրկարարական խմբեր:
Շատ թուրքեր առաջարկել են իրենց օգնությունը, այդ թվում համաձայնել են դառնալ արյան դոնորներ:
|