«Կապոդիմոնտե թանգարան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Armineaghayan տեղափոխեց էջը «Կապոդիմոնտեի թանգարան»-ից «Կապոդիմոնտե թանգարան» |
No edit summary |
||
Տող 11.
Երբ [[1861]] թվականին պալատն անցավ Սավոյ ընտանիքի ենթակայության ներքո, արվեստի հավաքածուն համալրվեց նոր նմուշներով, և [[Դոմենիկո Մորելլի]]ն նշանակվեց նոր ձեռքբերումների հարցերով խորհրդատու: Հավաքածուն համալրվեց նաև պատմական հրազենի և այլ զենքերի լայն հավաքածուով: [[1866]] թվականին Պարտիչի պալատից Կապոդիմոնտեի պալատ տեղափոխվեց Մարիա Ամալյա Սաքսոնացու զարդասենյակի կահավորանքը, [[1877]] թվականին հռոմեական վիլլայից բերվեց հռոմեական ժամանակաշրջանի մարմարե հատակ:
Միապետության գոյության դադարումից հետո [[1950]] թվականից պալատը գործել է որպես թանգարան, և շատ նմուշներ են այստեղ հետ բերվել Ազգային թանգարանից<ref>[http://www.realcasadiborbone.it/history-documents/palaces-residences/the-royal-palace-of-capodimonte/ The Royal Palace of Capodimonte]</ref>:
== Հավաքածու ==
Թանգարանի առաջին և երկրորդ հարկերում է գտնվում Ազգային պատկերասրահը (Galleria Nazionale), որտեղ ներկայացված են 13-ից 18-րդ դարեր այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են [[Սիմոնե Մարտինի]]ն, [[Ռաֆայել Սանտի]]ն, [[Տիցիան]]ը, [[Կարավաջո]]ն, Լորենցո Լոտտոն, [[Մազաչչո]]ն, [[Ջովաննի Բելլինի]]ն, [[Ջորջո Վազարի]]ն, [[Էլ Գրեկո]]ն, Յալոբ Ֆիլիպ Հակերտը: Թանգարանում կարելի է տեսնել Նեապոլյան դպրոցի գործեր: Առանձին հարկում են տեղակայված Ֆարնեզե դասական հավաքածուն, հռոմեական մոնումենտալ քանդակներ, որոնք անձեռնմխելիորեն պահպանվում են այս թանգարանում, ինչպես նաև [[Նեապոլի ազգային հնագիտական թանգարան]]ում:
Թագավորական սենյակները կահավորված են 18-րդ դարի անտիկ կահույքով, ինչպես նաև այլ թագավորական նստավայրերից բերված ճենապակյա և մայոլիկա հավաքածուներով:
== Գրականություն ==
|