«Զանգեզուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
 
Ավանդության համաձայն՝ ''Զանգեզուր'' անվանումն սկսել է օգտագործվել Լենկ-Թեմուրի արշավանքներից հետո: Մեհրի անունով մի հայ իշխան Լենկ-Թեմուրին առաջարկում է իր օգնությունը՝ ասելով, թե նա չի կարողանա գրավել Սյունիքը, քանի դեռ Խոտ գյուղում կա մեծ զանգը, որով վտանգի դեպքում զգուշացնում են մարդկանց:
Լենկ-Թեմուրը ոսկի ու իշխանություն է խոստանում դավաճանին, եթե նա լռեցնի զանգը: Մեհրին ու իր մարդիկ գիշերը զանգի տակ կրակ են վառում ու կտրում նրա ձայնը: Առավոտյան Լենկ-Թեմուրի զորքերն անցնում են [[Արաքս|Արաքսը]] և ներխուժում Սյունիք: Զանգի միջոցով հնարավոր չի լինում զգուշացնել մարդկանց, և Լենկ-Թեմուրը մեկ օրվա ընթացքում գրավում է Սյունիքը: Մարդիկ հետո հարցնում են, թե ինչ էր եղել զանգին: Նրանց պատասխանում են. «Զանգը զուր է, զանգը զուր է...»: Դրանից հետո տեղանքը սկսել են կոչել Զանգեզուր<ref>Дорога Мгера. Армянские легенды и предания, Москва, 1990, стр. 22.</ref>:
 
== Արդյունաբերություն==
Զանգեզուրում գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ վերամշակվում է [[Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայր]]ից բերված հանքանյութը: Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրն պղնձամոլիբդենային ամենամեծ հանքավայրերից մեկն է աշխարհում: Այնտեղից հանված հանքանյութում պարունակվում է մոտավորապես 7 % մոլիբդեն: Կոմբինատում վերամշակված հանքանյութն ուղարկվում է [[Եվրոպա]] (Իրանով ու Վրաստանով):
 
== Ծանոթագրություններ ==