«Զանգեզուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
Տեղանունը բացատրվում է նաև որպես «զանգ» և «ձոր», սակայն նման բացատրությունը հավանական չէ<ref name="Pospelov_2001">{{книга|автор=Поспелов Е. М.|часть=Зангезурский хребет|заглавие=Географические названия мира: Топонимический словарь.|ссылка=http://dic.academic.ru/dic.nsf/enc_geo/11750/%D0%97%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B5%D0%B7%D1%83%D1%80%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9|место=М.|издательство=АСТ|год=2001}}</ref>: Ավանդություններից մեկի համաձայն՝ բառի հիմքում ընկած է «Զանգը զոռ» արտահայտությունը, որ նշանակում է «զորեղ զանգ»<ref name="Avetisyan" />. Գորիսից երկու կիլոմետր հեռավորության վրա եղել է վանք, որն ունեցել է զորեղ զանգ, որի ձայնը լսվել է շատ հեռվից<ref name="Avetisyan" />:
 
Ավանդության համաձայն՝ ''Զանգեզուր'' անվանումն սկսել է օգտագործվել Լենկ-Թեմուրի արշավանքներից հետո: Մեհրի անունով մի հայ իշխան Լենկ-Թեմուրին առաջարկում է իր օգնությունը՝ ասելով, թե նա չի կարողանա գրավել Սյունիքը, քանի դեռ Խոտ գյուղում կա մեծ զանգը, որով վտանգի դեպքում զգուշացնում են մարդկանց:
Լենկ-Թեմուրը ոսկի ու իշխանություն է խոստանում դավաճանին, եթե նա լռեցնի զանգը: Մեհրին ու իր մարդիկ գիշերը զանգի տակ կրակ են վառում ու կտրում նրա ձայնը: Առավոտյան Լենկ-Թեմուրի զորքերն անցնում են Արաքսը և ներխուժում Սյունիք: Զանգի միջոցով հնարավոր չի լինում զգուշացնել մարդկանց, և Լենկ-Թեմուրը մեկ օրվա ընթացքում գրավում է Սյունիքը: Մարդիկ հետո հարցնում են, թե ինչ էր եղել զանգին: Նրանց պատասխանում են. «Զանգը զուր է, զանգը զուր է...»: Դրանից հետո տեղանքը սկսել են կոչել Զանգեզուր<ref>Дорога Мгера. Армянские легенды и предания, Москва, 1990, стр. 22.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==