«Նիկիտա Բալիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
== «Չղջիկ»ը ԱՄՆ-ում ==
1923 թվականին «Չղջիկ»ը մեկնել է Նյու Յորք և փետրվարի 3-ին տվել է իր առաջին ելույթը։ Հետագա ելույթները մեծ ոգևորություններ առաջացրին ամերիկացիների մեջ։Նրանք Բալիևին ընդունում էին որպես թատրոնի նորարար։Նրան ընդունելության է արժանացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը։ Նյու Յորքում վաթսունհինգ շաբաթ մնալուց հետո Նիկիտա Բալիևը իր խմբի հետ միասին բավականին մեծ գումարներ են վաստակել։ «Չղջիկ»ը իր ներկայացուները շարունակլ է Կանադայում,Հարավային Ամերիկայում և Հարավային Աֆրիկայում։ Բալիևի ներկայացումները դիտել է [[Չարլի Չապլին]]ը,որի հետ Բալիևը մտերիմ է եղել։ [[Paramount Pictures]] Corporation(Փարամաունթ Փիքչըրս Քորպորեյշն) ստուդիայի տնօրինությունը 1828 թվականին Բալիևի հետ պայմանագիր է կնքել,որպեսզի «Չղջիկ»ի ներկայացումների հիման վրա հնչուն ֆիլմեր նկարահանեն։ Բալիևը նկարահանվել է մեկ ֆիլմի գլխավոր դերում՝ «Դեպքից դեպք» կինոնկարում։
== Բալիևի կյանքի վերջին տարիները==
Ամերիկյան տնտեսական ճգնաժամի արդյունքում՝ 1930-ական թվականներին Բալիևը սնանկացել է։Կյանքի վերջին երկու տարիներին նա իրեն փորձեց դրսևորի տարբեր ասպարեզներում։ Ռադիոն,կինոն թատրոնը նրան հաջողությունների չբերեցին։ Բալիևը մահացել է աղքատության մեջ կաթվածահար լինելով։
 
== Ծանոթագրություններ ==