«Ջորջ Բայրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 92.
[[1816]] թվականին Բայրոնն այցելում է [[Վենետիկ]]ի [[Սուրբ Ղազար Կղզի]], որտեղ նա [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարեան Կարգ]]ի վանականների միջոցով ծանոթանում է [[Հայկական մշակույթ]]ին։ Հայր Հ. Ավգերյանի օգնությամբ սովորում է [[գրաբար]] և մասնակցում է լեզվի և պատմության վերաբերյալ բազմաթիվ դասախոսությունների։ Բայրոնը նրա հետ հրատարակել է «Քերականութիւն անգղիական և հայերէն» (1817), «Քերականութիւն հայերէն և անգղիական» (1819) դասագրքերը, որոնք կազմելիս նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել «Բառարան անգղիերէն և հայերէն» (1821) գրքի ստեղծմանը և գրել իր նշանավոր «առաջաբանը», ուր բարձրացրել է հայ ժողովրդին թուրքական փաշաների և պարսկական սատրապների բռնակալությունից ազատագրելու խնդիրը։
 
Հայերենից անգլերեն թարգմանել է երկու Թուղթ՝ Ա․ Պողոսի և Կորնթացոց միջև (1817), երկու գլուխ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Հայոց պատմություն]]»-ից և հատվածներ [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] «Ճարտասանություն»-ից։<ref>[https://archive.org/details/lordbyronsarmeni01byro Lord Byron's Armenian exercises and poetry
Venice, in the island of S. Lazzaro, 1870]</ref> Ծանոթացել է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] հայերեն թարգմանությանը, անգլերեն թարգմանել այն մասերը, որ պակասել են Աստվածաշնչի անգլիական թարգմանության մեջ։ Բայրոնի հետաքրքրությունն այդ ուղղությամբ այնքան մեծ է եղել, որ ցանկացել է «Կայեն»-ի համար օգտագործել առասպելի հայկական օրինակը։ Նա իր հեղինակավոր ազդեցությամբ զարկ է տվել հայագիտության տարածմանը և զարգացմանը։ [[1823]] թվականին Բայրոնը մեկնել է [[Հունաստան]], մասնակցել [[Թուրքիա]]յի դեմ կազմակերպվող ապստամբությանը, ստանձնել ապստամբ գնդերից մեկի հրամանատարությունը։ [[1824]] թվականի ապրիլին հիվանդացել է [[տենդախտ]]ով և մահացել։ Խոր քնարականությունը, գաղափարական համարձակությունը, կերպարների արտահայտչականությունը Բայրոնին դարձրել են [[19-րդ դար]]ի [[Եվրոպա]]յի սիրված բանաստեղծներից մեկը։ 19-րդ դարի գրական-բանաստեղծական ուղղությունը դառնում է բայրոնիզմը, որը, որպես իշխող, ներգործող ուժ, իր ոլորտի մեջ է առնում Արևմուտքի և Արևելքի տարբեր լեզուներով գրող բազմաթիվ բանաստեղծների (ռուսներից՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ա․ Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ․ Լերմոնտով]], հայերից՝ [[Ղևոնդ Ալիշան|Ղ․ Ալիշան]], [[Սմբատ Շահազիզ|Ս․ Շահազիզ]], [[Հովհաննես Թումանյան|Հ․ Թումանյան]], Ռ․ Որբերյան և ուրիշներ)։Բայրոնը այն հազվադեպ մարդկանցից է եղել, որ այն ժամանակներում կարողացել է և՛ խոսել, և՛ խելացի մտքեր արտահայտել հայրենով։
 
== Ստեղծագործություններ ==