«Շարական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Հնագույն օրհներգերում գերակշռող դիալեկտիկ հակադրումների համակարգը փոխարինվել է զուգորդական կապերի համակարգով, որն ուղղված է կանոնի 8 մասերի (Օրհնություն, Հարց, Մեծացուսցէ, Ողորմեա, Տեր երկնից, Մանկունք, Ճաշու, Համբարձի) շրջանակներում իրադարձությունների ներքին հարազատության բացահայտմանը և սրբազան պատմությունն իբրև ինքնամփոփ, անփոփոխ ամբողջություն ներկայացնելուն։ Կանոնի երգերում առավել ցայտուն են դրսևորվում տվյալ տոնի իմաստային-կերպարային հիմքի հետ կապված քնարական ոլորտի հարուստ երանգները։ Յուրաքանչյուր մաս սովորաբար կազմված է 3 տնից, որոնցից առաջինը համապատասխան նմուշօրինակի բովանդակության շարադրանքն է՝ քրիստոսաբանական տարրերով, երկրորդը ներկայացնում է [[Խաչելություն (քրիստոնեական)|Քրիստոսի Խաչելության]] և [[Հարություն (քրիստոնեություն)|Հարության]] տեսիլքը, իսկ երրորդը նվիրված է [[Մարիամ Աստվածածին|Աստվածածնին]]։
 
=== 9-1115-րդ դարեր ===
 
9–11-րդ դարերում ընդլայնվել և համալրվել են շարակնոցում ընդգրկված եկեղեցական տարվա մի քանի կարևոր շրջաններին վերաբերող խոշոր շարքերը՝ Պահքի, Հարության, Հոգեգալստյան, ինչպես նաև՝ Խաչի, Համորեն մարտիրոսաց, Ննջեցելոց և այլ կանոնները: Այս շրջանում ակնառու ներդրում են ունեցել Պետրոս Ա Գետադարձը, Հովհաննես Սարկավագը, Սարգիս Ա Սևանցին, Ստեփանոս Ապարանցին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և ուրիշներ: Զարգացնելով 5–8-րդ դարերում շարականերգության լավագույն ձեռքբերումները՝ նրանք ընդլայնել են շարականի ավանդական թեմաների շրջանակը: Նրանց գործերում առանձնակի հնչեղություն է ստացել հայրենասիրական թեման՝ կապված ժամանակի իրողությունների հետ:
 
Շարականներում արտացոլվել են ոչ միայն համաքրիստոնեական գաղափարներն ու զգացումները, այլև՝ հայ ժողովրդի պատմության, հասարակական կյանքի կարևորագույն երևույթները՝ հեթանոսության դեմ պայքարի և առաջին քրիստոնյա նահատակների շրջանը, քրիստոնեության հաստատման և ազգային նոր մշակույթի ջատագովությունը, համաժողովրդական դիմադրությունը պարսից մազդեականությանն ու արաբական տիրապետությանը և այլն: Կանոնական արվեստի պայմաններում հայ շարականագիրները կարողացել են հագեցնել իրենց երկերը իրապես կենսական հնչեղությամբ, կրոնական և բանաստեղծական խոր ապրումներով:
 
Շարականն աննախադեպ վերելք է ապրել 10–14-րդ դարերում: Նոր երաժշտաբանաստեղծական տեսակների ծնունդը (գանձ, տաղ) իր ազդեցությունն է թողել կանոնի բաղադրիչների վրա՝ նկատելիորեն հարստացնելով նրանց կերպարաելևէջային նկարագիրը:
 
Կարևոր գլուխ են կազմում Կիլիկիայի Հայկական թագավորության շրջանի շարականագիրների ստեղծագործությունները: Հատկապես նշանակալից դեր է կատարել Ներսես Շնորհալին, որի գրչին է պատկանում Շարակնոցի երգերի առնվազն 1/3-ը: Ներսես Շնորհալին բարձրագույն մակարդակի է հասցրել Ստեփանոս Սյունեցուց սկիզբ առած զուգորդական բանաստեղծ. ոճը, որն իր հետևորդների մոտ երբեմն կրում է նույնիսկ յուրահատուկ պաճուճազարդության տարրեր: Չհրաժարվելով «հին» օրհներգերի «արձակ բանաստեղծությունից»՝ Ներսես Շնորհալին միաժամանակ հարստացրել է շարականն վանկական և վանկաշեշտական տաղաչափության զանազան նմուշներով: Նա նաև հարստացրել է ավանդական ութձայնը բազմաթիվ զարտուղի, դարձվածքանման և ստեղիատիպ եղանակներով, որոնք հաճախ օժտված են հեղինակային անհատականության գծերով: Մի շարք Տերունի տոներին նվիրված կանոնները լրացնելուց բացի նա ներմուծել է տարբեր սրբերի և ազգային հերոսների նվիրված նոր՝ «մանկունք» տիպի մեկական երգեր: Դրանցից են Տրդատ Գ թագավորին, Սահակ Ա Պարթևին, Հովհան Ոսկեբերանին, Բարսեղ Կեսարացուն, Գրիգոր Նազիանզացուն, Վարդանանց նվիրված շարականները: Այդ ավանդույթը սկիզբ է առել Խոսրովիդուխտի՝ Վահան Գողթնացու նահատակությունը օրհներգող գովքով և զարգացվել Պետրոս Ա Գետադարձի կողմից՝ Սանդուխտ կույսի, Դավիթ Դվնեցու, Սուքիասյանց, Ոսկյանց, Վարդանանց և այլ նահատակների սխրագործությունը գովերգող մանկունքներով:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շարական» էջից