«Շարական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
Հնագույն կցուրդները տաղաչափության առումով հիմնականում ազատ էին: Դրանց ստեղծումն ավանդաբար վերագրվում է [[Մեսրոպ Մաշտոց]]ին, [[Սահակ Պարթև|Սահակ Ա Պարթև]], [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուն]] և [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես Ա Մանդակունուն]]: Տվյալ շրջանի շարականների բանաստեղծական ոճի բնորոշ նմուշներից են ապաշխարության բազմաթիվ հարցերը, որոնք, լինելով հնոցի մեջ նետված 3 մանուկների աղոթքի կցուրդներ, գրեթե ամբողջապես կազմված են [[Հին կտակարան]]ից քաղված բառային բանաձևերից: Նմանապես, Ապաշխարության Տեր երկնիցներում, 148-րդ սաղմոսի կցուրդներում շարականագիրը գրեթե չի շեղվում տվյալ սաղմոսը կազմող գաղափարներից ու բանաձևերից:
 
=== 7-8-րդ դարեր ===
 
7–8-րդ դարերում հայ շարականերգությունը նկատելի զարգացում է ապրել: Հանդես են եկել նոր շարականագիր հեղինակներ՝ [[Կոմիտաս Ա Աղցեցի]], [[Անանիա Շիրակացի]], [[Սահակ Գ Ձորոփորեցի]], [[Բարսեղ Ճոն]], [[Հովհաննես Գ Օձնեցի]], [[Ստեփանոս Սյունեցի]] և ուրիշներ: Բյուզանդական «կոնտակիոն» ձևի ազդեցությամբ առաջացել է շարականի ավելի ընդարձակ մի ձև՝ կացուրդը:
 
Տվյալ ժամանակաշրջանի չափանմուշային կոթող է Հայոց կաթողիկոս [[Կոմիտաս Ա Աղցեցի|Կոմիտաս Ա Աղցեցու]] Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված «Անձինք նուիրեալք» շարական: Ի տարբերություն հնագույն կցուրդների, այն վիպաքնարական բնույթի, լայնածավալ ներբող է (36 քառատող տուն)՝ ընդգծված պատկերավոր ու դրամատիկ տարրերով: Բյուզանդական նմուշների օրինակով գրված է զուտ շեշտական տաղաչափությամբ և այբբենական ակրոստիքոսի սկզբունքով: Այդ երաժշտաբանաստեղծական տեսակը մեծ տարածում է գտել հետագա դարերում: Այնուհետ այբբենական ծայրակապով գրված շարականները ստացել են նաև «Անձինք» անվանումը:
 
7–8-րդ դարերում հեղինակների շարականներում անցում է կատարվել նախորդ շրջանի խստաշունչ սաղմոսատիպ կցուրդներից դեպի ծավալուն, ծորերգային ոճի երգերը, որոնք բնորոշվում են երաժշտական ռիթմի ձերբազատմամբ, հանկարծաբանական (իմպրովիզացիոն) զարգացումով, մեղեդային մանրամասների նրբակերտությամբ և գեղագիտական ընդհանրացման ավելի բարձր աստիճանով: Այդ առումով ցայտուն օրինակ են [[Սահակ Գ Ձորոփորեցի|Սահակ Գ Ձորոփորեցու]], Անանիա Շիրակացու, Բարսեղ Ճոնի ծանր տիպի շարականները, նաև Խոսրովիդուխտի նշանավոր ողբը կամ գովքը՝ ձոնված իր նահատակ եղբոր՝ Վահան Գողթնացու հիշատակին:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շարական» էջից