«Նիկիտա Բալիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== «Չղջիկ» թատրոնի բացումը ==
1908 թվականին հայազգի Նիկոլայ Տարասովը (Նիկողայոս Թումանյան) և Նիկիտա Բալիևը որոշում են ակումբ հիմնեն,որտեղ երեկոները պետք է ստեղծագործեն և ծաղրանմանակեն դերասաններին։Ակումբը տեղը հիմնվել է Փրկչի եկեղեցու դիմաց՝ Լեսնոյ նրբանցքում գտնվող Պերցովի տան ներքնահարկում։ Անդամների թիվը քսանհինգն էին։ Ակումբի վարձակալման պայմանագիրը ստորագրելու ժամանակ պատի անկյունից մի չղջիկ է թռել ու կանգնել Բալիևի ճակատին։ «Էվրիկա»,-ասել է Բալիևը․թատրոնի անունը որոշվեց։ Թատրոնի պաշտոնական բացումը եղավ 1908 թվականի փետրվարի 29-ին։ «Չղջիկ»ում ներկայացվել են երգեր,պարեր,մանրապատումներ, օպերետներ,կատագերգություններ։ Սկզբնական շրջանում «Չղջիկ»ը եղել է էլիտար թատրոն,որի հանդիսականները եղել են մշակույթային մարդիկ։ Մուտքի տոմսը եղել է տասնհինգ ռուբլի։ Դահլիճում տեղավորվել է մոտ հիսուն հանդիսատես։ Աստիճանաբար այցելուների քանակը շատացել է և նրանք նոր տարածք են վարձակալել՝260 հանդիսականների համար։ Աստիճանաբար հանդիսատեսները շատացան և երրորդ անգամ թատրոնի վայրը նրանք փոխեցին։ Այս անգամ դահլիճը հինգհարյուր հանդիսականների համար էր։ 1912 թվականը ծանր եղավ «Չղջիկ»ի համար։ Ինքնասպան եղավ Նիկոլայ Տարասովը։ Դա ծանր հարված էր Բալիևի և բոլոր գեղարվեստական անդամների համար։ «Չղջիկ»ի համար հաջորդ ծանր տարիները եղան առաջին աշխարհամարտի տարիները։ Բալիևը այդ տարիներին հիմնել է «Չղջիկ» անունով մի հիվանդանոց,որտեղ զվարճացրել է վիրավոր զինվորներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հրամայեցին Բալիևին,որ նա «Չղջիկ»ը ծառայեցնի համայնավարական գաղափարների քարոզման համար։ Գիտակցելով,որ Ռուսաստանում մնալն արդեն անիմաստ է, Բալիևը կնոջ՝ Ելենա Արկաադևնա Բալիևա-Կոմիսարժևսկայայի հետ հեռացան Ռուսաստանից։1920Ռուսաստանից։
== «Չղջիկ»ը Եվրոպայում ==
1920 թվականին նրանք մի կերպ հասնում են Կոստանդնուպոլիս, որտեղ Ալեքսանդր Խատիսյանի շնորհիվ Բալիևը ինքնությունը հաստատող փաստաթղթեր է ձեռք բերել,իսկ Զավեն Պատրիարքի միջոցով վկայական է ստացել՝ Ֆրանսիա մեկնելու համար։ Արդեն 1921 թվականին Բալիևը Փարիզում էր։ Փարիզում էին նաև «Չղջիկ»ի շատ դերասաններ։ Բալիևը իր միակ ունեցվածքը՝ ադամանդե մատանին գրավ է դնում և վերաբացում թատրոնը։ Առաջին ներկայացումը «Ֆեմինա» թատրոնում մեծ հաջողություն է ունենում։Փարիզում Բալիևը մնում է ութ ամիս և կառավարության կողմից արժանանում «Պատվո լեգեոն» շքանշանի։ 1923 թվականին երեք ամիս հանդես է եկել Լոնդոնի «Պավիլիոն» թատրոնում։Փարիզի և Լոնդոնի ելույթներից ստացած գումարը կազմել է 2,5 միլիոն ֆրանկ,ինչը ֆանտաստիկ էր այն ժամանակվա համար։ Շուտով քառասունյոթ անձից բաղկացած թատրոնը իր ելույթները շարունակեց Գերմանիայում,Իսպանիայում, Բելգիայում,Նիդեռլանդներում։
== «Չղջիկ»ը ԱՄՆ-ում ==
1923 թվականին «Չղջիկ»ը մեկնել է Նյու Յորք և փետրվարի 3-ին տվել է իր առաջին ելույթը։
 
== Ծանոթագրություններ ==