«Նիկիտա Բալիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== «Չղջիկ» թատրոնի բացումը ==
1908 թվականին հայազգի Նիկոլայ Տարասովը (Նիկողայոս Թումանյան) և Նիկիտա Բալիևը որոշում են ակումբ հիմնեն,որտեղ երեկոները պետք է ստեղծագործեն և ծաղրանմանակեն դերասաններին։Ակումբը տեղը հիմնվել է Փրկչի եկեղեցու դիմաց՝ Լեսնոյ նրբանցքում գտնվող Պերցովի տան ներքնահարկում։ Անդամների թիվը քսանհինգն էին։ Ակումբի վարձակալման պայմանագիրը ստորագրելու ժամանակ պատի անկյունից մի չղջիկ է թռել ու կանգնել Բալիևի ճակատին։ «Էվրիկա»,-ասել է Բալիևը․թատրոնի անունը որոշվեց։ Թատրոնի պաշտոնական բացումը եղավ 1908 թվականի փետրվարի 29-ին։ «Չղջիկ»ում ներկայացվել են երգեր,պարեր,մանրապատումներ, օպերետներ,կատագերգություններ։ Սկզբնական շրջանում «Չղջիկ»ը եղել է էլիտար թատրոն,որի հանդիսականները եղել են մշակույթային մարդիկ։ Մուտքի տոմսը եղել է տասնհինգ ռուբլի։ Դահլիճում տեղավորվել է մոտ հիսուն հանդիսատես։ Աստիճանաբար այցելուների քանակը շատացել է և նրանք նոր տարածք են վարձակալել՝260 հանդիսականների համար։ Աստիճանաբար հանդիսատեսները շատացան և երրորդ անգամ թատրոնի վայրը նրանք փոխեցին։ Այս անգամ դահլիճը հինգհարյուր հանդիսականների համար էր։ 1912 թվականը ծանր եղավ «Չղջիկ»ի համար։ Ինքնասպան եղավ Նիկոլայ Տարասովը։ Դա ծանր հարված էր Բալիևի և բոլոր գեղարվեստական անդամների համար։
 
== Ծանոթագրություններ ==