«Նիկիտա Բալիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
== Կենսագրական տվյալներ==
Նիկիտա Բալիևը ծնվել է [[Կարին]]ում,այլ տվյալներով [[Նոր Նախիջևան]]ում։ Նրա հայրը՝ Աստվածատուր (Ասվադուր) Բալյանը եղել է առևտրական։Նրա ծնողները աբդուլհամիդյան կոտորածներից հետո 1899 թվականին տեղափոխվում են [[Նոր Նախիջևան]]։Նիկիտայի եղբայրը՝ Հովհաննես Բալյանը (Իվան Բալիև) եղել է մշակույթի գործիչ,ունեցել է սեփական դրամատուն և վաճառատուն,եղել է [[Նոր Նախիջևան]]ի հայկական թեմական դպրոցի հոգաբարձու,լեզվագետ։ Նիկիտա Բալիևը 1904 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո Բալիևը որոշում է իրեն նվիրել բեմին,սակայն ծնողները դրան դեմ էին։ Այդ պատճառով նա թողնում է ծնողներին և հայրենի տունը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիան։ 1904 թվականին, երբ սկսսվում է ռուս-ճապոնական պատերազմը, նա մեկնում է ռազմաճակատ,բայց մինչև Մանջուրա հասնելը պատերազմն ավարտվում է։ Բանակում նա հաճախ է զվարճացրել ընկերներին՝ օպերաներ և արիաներ երգել,ծաղրանմանակել շրջապատի մարդկանց։Պատերազմն ավարտելուց հետք՝ 1906-1911 թվականներին մասնակցել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ներկայացումների երկրորդական դերերին։ Նա եղել է ռուս բեմադրիրչ Վլադիմիր Նեմիրովիչ- Դաչենկոյի քարտուղարը։