«Իրաքյան Քուրդիստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 68.
 
Վաշինգտոնյան համաձայնությունը ձեռք բերվեց դեռևս 1996 թ. Անկարայում բանակցված կետերի հիման վրա: [[Անկարա]]յի համաձայնագրով սահմանվում են ՔԴԿ-ի և ՔՀՄ-ի ազդեցության գոտիները, կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է իր զինված ուժերն օգտագործել միայն պաշտպանվելու նպատակով, կուսակցությունների միջև ծագած վեճերի լուծմամբ պետք է զբաղվի հատուկ հանձնաժողովը, մաքսային եկամուտները պետք է հավաքվեն միասնական կենտրոնի կողմից և հավասար բաշխվեն Քրդստանի ամբողջ տարածքում: Համաձայնության կետերի իրականացումը պետք է հսկեն միջազգային դիտորդները<ref>Шахбазян Г., Межкурдский конфликт в Южном Курдистане, Южный Курдистан сегодня, сборник статей, Москва, 1997, ст. 47</ref>:
 
== Զինված ուժեր ==
 
Իրաքում քրդական կուսակցությունները մեծաթիվ զինված ուժեր ունեն : Ձևական առումով դրանք համարվում են իրաքյան բանակի ստորաբաժանումներ, սակայն ուղղակի ենթարկվում են ՔԴԿ-ին ու ՔՀՄ-ին:
 
Քրդական զինուժի` փեշմերգայի անձնակազմի թվաքականը մոտ 100.000 է<ref>P. Beaumont, The Guardian, How effective is Isis compared with the Iraqi army and Kurdish peshmerga?, 12 Jul 2014, http://www.theguardian.com/world/2014/jun/12/how-battle-ready-isis-iraqi-army-peshmerga</ref>: Ներկայում 2 դիվիզիա՝ 30.000 մարդ, դրված է Իրաքի Զինված ուժերի տրամադրության տակ: 30.000 մարդ տրամադրվել է Իրաքի ներքին գործերի նախարարության ներքին զորքերին և անվտանգության ապահովման գործառույթներ է իրականացնում: Մոտ 12.000 մարդ՝ 1 դիվիզիա, տրամադրվել է Իրաքի սահմանապահ գերատեսչությանը և տեղաբաշխվել է հիմնականում հյուսիսային սահմաններին: Իրաքի քրդական ղեկավարության տրամադրության տակ է գտնվում 21 բրիգադ՝ մոտավորապես 70.000 մարդ՝ տեղաբաշխված ինքնավարության տարածքում, ինչպես նաև «նավթի անվտանգության ոստիկանությունը»՝ 5000 մարդ<ref>Որոշ տվյալներ քրդերի ռազմական ուժերի մասին, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ, Աշխատանքային տետրեր, Երևան, 2011, էջ 37</ref>:
 
Սպառազինությունը համապատասխանում է մոտոհրաձիգային բրիգադի սպառազինությանը:
 
 
== Լեզու ==