«Իրաքյան Քուրդիստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 68.
 
Վաշինգտոնյան համաձայնությունը ձեռք բերվեց դեռևս 1996 թ. Անկարայում բանակցված կետերի հիման վրա: [[Անկարա]]յի համաձայնագրով սահմանվում են ՔԴԿ-ի և ՔՀՄ-ի ազդեցության գոտիները, կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է իր զինված ուժերն օգտագործել միայն պաշտպանվելու նպատակով, կուսակցությունների միջև ծագած վեճերի լուծմամբ պետք է զբաղվի հատուկ հանձնաժողովը, մաքսային եկամուտները պետք է հավաքվեն միասնական կենտրոնի կողմից և հավասար բաշխվեն Քրդստանի ամբողջ տարածքում: Համաձայնության կետերի իրականացումը պետք է հսկեն միջազգային դիտորդները<ref>Шахбазян Г., Межкурдский конфликт в Южном Курдистане, Южный Курдистан сегодня, сборник статей, Москва, 1997, ст. 47</ref>:
 
== Լեզու ==
 
[[Քրդերեն]]ն Իրաքյան Քուրդիստանում ամենատարածված լեզուն է: Ինքնավարության պետական լեզուները քրդերենն ու [[արաբերեն]]ն են: Քրդերենի ամենատարածված բարբառներն են [[քուրմանջի]]ն և [[սորանի]]ն: Տարածված են նաև հաուրամի (գորանի) և զազա բարբառները: Սորանի բարբառով խոսում են հիմնականում ինքրավարության հյուսիսային շրջաններում, իսկ սորանիով` Սուլեյմանիեում և Էրբիլ նահանգի մի մասում:
 
== Կրթություն ==
 
Իրաքյան Քուրդիստանում գործում է 11 պետական [[համալսարան]] և մի շարք մասնավոր համալսարաններ: Ամենամեծ համալսարաններ են Էրբիլի Սալահադդին համալսարանը, Սուլեյմանիեի համալսարանը, Դոհուկի համալսարանը, Սորանի համալսարանը: Սալահադդին համալսարանը հիմնադրվել է [[1968]] թվականին: 1992 թվականին հիմնադրվել են Սուլեյմանիեի և Դոհուկի համալսարանները: Սուլեյմանիեում գործում է նաև Ամերիկյան համալսարան<ref>Universities in the Kurdistan Region http://cabinet.gov.krd/p/page.aspx?l=12&s=050000&r=308&p=218</ref>:
 
== Օգտակար գրականություն ==
 
 
 
== Ծանոթագրություններ ==