«Ազնվականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 18.
 
Եվրոպական երկրներում ազնվականությունը վերջնական ձևավորում ստացավ բացարձակ միապետության դարաշրջանում, երբ ավատառու բոլոր ազնվականները համախմբվեցին հատակ դասի մեջ և նրանց ժառանգական արտոնությունները (տերունական իրավունք «ցածր» խավերի նկատմամբ, որոշակի ծառայություն արքունիքում կամ բանակում, ապահարկություն ևն) իրավաբանորեն հաստատվեցին։ Օրինակ, [[Ռուսաստան]]ում [[Պետրոս I]]-ի բացարձակ միապետության հաղթանակն ուղեկցվում էր Ազնվականության դասի, նրա կառուցվածքի ու իրավունքների ձևակերպումով (1714 թվականին՝ միաժառանգման մասին օրենքը, 1722 թվականին՝ աստիճանների մասին աղյուսակը)։ XVIII–XIX –դդ. հետևողականորեն ընդարձակվում էին Ռուսաստանի, երբեմն նաև որոշ ոչ ռուս ազգությունների Ազնվականության իրավունքներն ա արտոնությունները։ Ազնվականներն ունեցել են համապատասխան տիտղոսներ, օրինակ, Անգլիայում բարձրագույն [[տիտղոս]]ներ էին՝ [[դուքս]], [[մարքիզ]], [[կոմս]], [[բարոն]]։ Եվրոպական երկրներամ նույնպես բնորոշ էր մանր ու միջին ազնվականների վասալական կախվածությունը խոշորներից, օրինակ, լեհական շլյախտիչները՝ մագնատներից, անգլիական ասպետները՝ բարոններից ևն։ Պետության կենտրոնացման ընթացքում Ազնվականության շերտերի դերը տարբեր է եղել։ Մանր ու միջին ազնվականությունընպաստում էր պետության կենտրոնաձիգ քաղաքականությանը՝ արժանանալով թագավորական միահեծան իշխանության խրախուսանքին։ Խոշոր ազնվականությունըսովորաբար կենտրոնախույս ելույթների սնող աղբյուր էր, [[պահպանողական]]։ [[Ֆեոդալիզմ]]ի քայքայման և կապիտալիստական հարաբերությունների սաղմնավորման ժամանակաշրջանում Ազնվականության հասարակական կառուցվածքը ենթարկվեց փոփոխությունների։ Եթե հին, տոհմիկ ազնվականությունըկառչում էր զուտ ֆեոդալական շահագործման եղանակին և արագ սնանկանում, ապա մանր ու միջին ազնվականությունըհարմարվում էր կապիտալիստական տնտեսաեղանսւկին և սերտաճում բուրժուազիայի մեջ։ Վերջիններս եվրոպական մի շարք երկրներում մասնակցեցին բուրժուական հեղափոխություններին։ XIX դ. Ռուսաստանում ֆեոդալական հին կարգերի դեմ եռանդուն պայքար մղեցին ազնվական հեղափոխականները՝ դեկաբրիստները, հեղափոխական–դեմոկրատները, նարոդնիկները։ Մինչև 1917-ի [[Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն]]ը Ռուսաստանում պահպանվում էր Ազնվականության մեկուսի կազմակերպությունը, ինչպես նաև տիրապետող դիրքը երկրի ղեկավարման մեջ։ XX դ. սկզբին հեղափոխական շարժումների դեմ մղվող պայքարում ազնվականությունըմնում էր ցարիզմի գլխավոր հենարան։ Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ դրեց Ազնվականության հողատիրությանն ու դասային արտոնություններին։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918–20) ազնվականությունըպայքարում էր սովետական իշխանության դեմ՝ լրացնելով հակահեղափոխական սպիտակ բանակների շարքերը։ Ազնվականության զգալի մասը վտարվեց Ռուսաստանից։
== Ազնվական լեզու ==
 
Ազնվական լեզուն համաժողովրդական լեզվի վրա առաջացած այն ժարգոնն է, որ գործածվում էր ազնվական վերնախավի մոտ և բարձր պալատականների շրջանում<ref>{{Գիրք:Լեզվաբանական բառարան|3}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Գրականություն ==
* Ագաթանգեդոս, Պատմութիւն «Հայոց, Տփղիս, 1909։