«Ազգանուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 13.
== Ազգանվան կազմությունը Հայաստանում ==
[[Հայ]]երն ունեն այս կամ այն ազգակից խմբին պատկանելը մատնանշող «ունի» ուրարտակաև վերջածանցը, որը հնում բնորոշ էր նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի ևն)։ Զանգեզուրի ազգագրական շրջանին հատուկ են «ենց», «ունց», «ոնց» վերջածանցները։ Ամենատարածված վերջածաևցը «յան»–ն է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից և լայնորեն տարածվել է 19-րդ դարից։ Ազգանունն առաջանում է նաև զբաղմունքի կամ մասնագիտության անվանումից (օրինակ՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան)։ Կան մականունից կամ տեղանունից առաջացած ազգանուններ (Կարճիկյան, Չոլախյան, Բայբուրթյան, Երևանցյան)։ Հայկական ազգանունները երբեմն կազմվում են գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան)։
 
Գրաբարում հայերեն ազգանունների կազմության մեջ օգտագործվող վերջածանցներն անվանվում են ազգական կամ տոհմական ածանցակերտ մասնիկներ։ Դրանք են՝ ''ացի'', ''երի'', ''եան'', ''եանց''։
 
== Ազգանվան կազմությունը ԽՍՀ-ում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ազգանուն» էջից