«Իրաքյան Քուրդիստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 48.
Մեկ շաբաթ անց սկսվեց Անֆալ-2 գործողությունը [[Կարա Դաղ]]ում: Քիմիական հարձակմանը հետևեցին ցամաքային զորքերի գործողությունները, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու անհետ կորան: Մինչև սեպտեմբեր ևս 6 գործողություն իրականացվեց:
 
Իրան-իրաքյան պատերազմից հետո, երբ քրդերն արդեն պարտվել էին և լուրջ վտանգ չէին ներկայացնում ռեժիմի համար, Սադդամ Հուսեյնը 1988 թ. սեպտեմբերի 6-ին համաներում հայտարարեց բոլոր քրդերի համար<ref>Kelly M., Ghosts of Halabja: Saddam Hussein and the Kurdish Genocide, Westport, 2008, p. 31</ref>: Պատերազմի վերջում ավերվել էր մոտ 4000 քրդական բնակավայր: Մոտ 1.5 միլիոն քուրդ փախստական էր դարձել: Հազարավոր քրդեր բռնի տեղափոխվեցին Իրաքի հարավ: Քուրդստանի ճակատի տվյալների համաձայն՝ քրդաբնակ 75000 ք/կմ տարածքից 45000 ք/կմ-ում քուրդ բնակչություն չէր մնացել: Ալ-Անֆալ գործողության հետևանքով տարբեր հաշվարկներով զոհվեց 50-100 հազար խաղաղ բնակիչ:<ref>Black G., HRW/ME, Iraq’s Crime of Genocide;, The Anfal Campaign Against the Kurds (New York: Human Rights Watch, 1993, p., xii</ref>:
 
=== Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության հիմնումը ===
[[1992]] թ. ապրիլի 8-ին Իրաքյան Քուրդստանի ճակատի ղեկավարությունը ընդունեց խորհրդարանական ընտրությունների անցկացման կանոնակարգը: Նույն թվականի մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում [[Մասուդ Բարզանի]]ի Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը ստացավ ձայների 45.26%-ը, իսկ [[Ջալալ Թալաբանի]]ի Քուրդստանի հայրենասիրական միությունը՝ 43.8%-ը: Ընտրություններին մասնակցած և 7%-ի շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները համամասնաբար բաշխվեցին հաղթած կուսակցությունների միջև: Արդյունքում ՔԴԿ-ն ունեցավ ձայների 50.8%-ը, իսկ ՔՀՄ-ը՝ 49.2%-ը : ՔԴԿ-ը և ՔՀՄ-ը պայմանավորվածությամբ կուսակցություններից յուրաքանչյուրը ստացավ 50-ական մանդատ, ևս 5 մանդատ էլ ստացան փոքրամասնությունները<ref>Stansfield G., Iraqi Kurdistan political development and emergent democracy, Routledge, London, 2003, p. 129 </ref>:
 
Նույն օրն անցկացված նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չհավաքեց ձայների կեսից ավելին, սակայն երկրորդ փուլ այդպես էլ չանցկացվեց, և Իրաքյան Քրդստանը մնաց առանց նախագահի, որովհետև քուրդ երկու առաջնորդներից ոչ մեկը չէր ցանկանում պարտվողի դերում լինել: Փոխարենը ստեղծվեց 8 հոգուց բաղկացած Գերագույն կոմիտե, որտեղ մտան Բարզանին, Թալաբանին և 3-ական ներկայացուցիչներ ՔԴԿ-ից ու ՔՀՄ-ից<ref>Katzman K., Prados A., CRS Report for Congress, The Kurds in Post-Saddam Iraq, Washington, 2005, p 3, http://fpc.state.gov/documents/organization/48376.pdf,</ref>:
 
Նորընտիր խորհրդարանը 1992 թ. հիմնադրեց Քուրդստանի տարածաշրջանային կառավարությունը՝ Իրաքյան Քուրդստանի ղեկավար մարմինը:
 
== Ծանոթագրություններ ==