«Ռաջկոտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Քաղաք | հայերեն անվանում = Ռաջկոտ | բնօրինակ անվանում ={{lang-en|R...»: |
(Տարբերություն չկա)
|
16:58, 23 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ
Քաղաք | ||
---|---|---|
Ռաջկոտ | ||
անգլ.՝ Rājkot ,հինդի՝ राजकोट | ||
Երկիր | Հնդկաստան | |
Նահանգ | Գուջարաթ | |
Հիմնադրված է | 1612 թ. | |
Մակերես | 104,86 կմ² | |
ԲԾՄ | 134 մ | |
Բնակչություն | 1 335 397 մարդ մարդ (2008) | |
Խտություն | 12 735 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 0281 | |
Փոստային ինդեքս | 360 00X | |
Փոստային դասիչ | 360001 | |
Ավտոմոբիլային կոդ | GJ-3 | |
| ||
Ռաջկոտ(հինդի՝ राजकोट)՝ քաղաք հնդկական նահանգ Գուջարաթում:Բնակչության թվականակով 4-րդ քաղաքն է նահանգում՝ Ահմեդաբադից , Սուրատից և Վադոդարայից հետո:Ռաջկոտը ձևավորում է Հնդկաստանի մեծությամբ 35-րդ քաղաքային ագլոմերացիան 1,28 միլիոն բնակչությամբ (2012 թվականի տվյալներով):Այս քաղաքը աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է համարվում,այն Ռաջկոտ շրջանի վարչական կենտրոնն է:Քաղաքը գտնվում է 245 կմ հեռավորության վրա նահանգի Գանդինագար մայրաքաղաքից՝ Աջ և Նիարի գետերի ափին:1948 թվականի ապրիլի 15-ից մինջև 1956 թվականի օգոստոսի 31-ը քաղաքը եղել է հնդկական նահանգ Սահուրաշտրայի մայրաքաղաքը ,սակայն 1960 թվականի մայիսի մեկից քաղաքը մտավ Գուջարաթ նահանգի կազմի մեջ:
Պատմություն
Ռաջկոտը հիմնասրվել է Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայի կողմից 1620 թվականին:Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայը համարվում է Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի՝ Նավանգար պետության ղեկավարի թոռը:Մինչ Ջադեյաների իշխանությունը այս տարածքը գտնվում էր Գուջարաթների իշխանության տակ:1590 թվականի Բհուչար ծովի պատերազմի արդյունքում Նավանագար պետությունը գրավվեց մոնղոլների կողմից: Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհան կալանավորվեց և ուղղարկվեց Դելի:Քաղաքը ստացել է «Ռաջկոտ» անվանումը ի պատիվ Ռաջու Սանդհիի,նա ստեղծել է Ռաջկոտ իրխանությունը Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի հետ միասին:Այս իշխանության կառավարման ընդհացքում իշխանության տարածքը ընդլայնվեց:1720 թվականին քաղաքը գրավեց Մասում Հանին և այն վերանվանեց Մասումաբադ:1722 թվականին Ռաջկոտում կառուցվում է պաշտպանական ամրոց ՝ 45 կմ պարագծով և 8 մետր լայնությամբ: 1720 թվականին քաղաքը գրավվել է Թհակոր Սահիբ Ռանմալջի Մեհրամանջիի կողմից և նորից մերանվանվել է Ռաջկոտ:1818 թվականին պառակտվան հետևանքով իշխող դինաստիայի տեղական իշխանությունները ընդունեցին բրիտանական պրոտեկտորանտը:Ռաջկոտը դարձավ Բրիտանիայի տեղական վարչակազմի նստավայրը:Գաղութային ժամանակաշրջանում Ռաջկոտում կառուցվել են մի շարք ականավոր շենքեր,ուսումնական հաստատություններ և այլն: 1948 թվականին Ռաջկոտի իշխանությունը իր հարևանների հետ միասին միացան և ստեղցեցին Սաուրաշտրա նահանգը:Նահանգի մայրաքաղաքը դարձավ Ռաջկոտը:1956 թվականի նոյեմբերի 1 - ին նահանգը միացավ Բոմբեյա նահանգին:1960 թվականի մայիսի 1- ին մտավ Գուջարաթ նահանգի մեջ:
Կլիմա
Քաղաքը գտնվում է արևադարձային գոտում ՝ շատ շոգ և չոր ամառով:Մարտի կեսից մինչև հունսի կեսերը խոնավ մուսոնային կլիաման է,իսկ հունիսի կեսից մինչև օգօստոս քաղաքը ստանում է մոտ 620 մմ տեղումներ:Նոյեմբերից հունիս ամիսը ընկած բոլոր ամիսներին դդիտվում է չափավոր ջերմաստիճան (մոտ 20 °C) և ցածր խոնավության աստիճանով: Ռաջկոտում ամռանը օդի ջերմաստիճանը տատանցվում է 24 °C և 42 °C-ի միջև,իսկ ձմեռային ամիսներին՝ 10 °C-ից 22 °C:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռաջկոտ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 36,4 | 40,0 | 43,9 | 44,4 | 47,9 | 45,8 | 40,6 | 38,8 | 42,8 | 41,9 | 38,4 | 36,4 | 47,9 |
միջին առավելագույնը (°C) | 28,2 | 30,8 | 35,2 | 38,6 | 40,3 | 37,6 | 32,9 | 31,5 | 33,2 | 35,5 | 32,9 | 29,6 | 33 |
միջին նվազագույնը (°C) | 11,8 | 13,8 | 18,0 | 21,7 | 24,8 | 26,1 | 25,1 | 24,1 | 23,1 | 21,5 | 17,6 | 13,6 | 19 |
բացարձակ նվազագույնը (°C) | −0,6 | 1,1 | 6,1 | 10,0 | 16,1 | 20,0 | 19,4 | 20,1 | 16,7 | 12,2 | 7,2 | 2,8 | −0,6 |
տեղումների քանակը (մմ) | 1,0 | 1,0 | 1,0 | 1,6 | 3,9 | 98,9 | 242,5 | 174,3 | 101,0 | 53,2 | 10,0 | 0,8 | 689,2 |
Աղբյուր՝ [1] [2] |
Լուսանկարներ
Ժողովրդագրություն
2008 թվականի տվյալներով Ռաջկոտում են բնակվում 1 335 397 մարդ,52,43 տոկոս տղամարդիկ 47,57 տոկոս կանայք:Քաղաքում գրագիտության աստիճանը 80,06 % է,որը բարձր է պետության միջինից 59,5 %:Բնակչության 90 %-ը Հինդուներ են:
Մշակույթ
Ռաջկոտի ժողովուրդը հիմնականում բուսակերներ են և դեմ են ցանկացած տեսակի որսորդությանը և հենց սա է քաղաքի հարակից շրջաններում հարուստ կենդանական աշխարհի շատ լավ պահպանման պատճառը: Բնիկները շատ են սիրում թանկարժեք քարեր՝ խոշոր ոսկյա վզնոցներ,կախազարդեր,մազակալներ և այլ ոսկյա իրեր,սրանք համարվում են սովորական կանացի զարդեր հարսանիքների և տոների համար:Քաղաքի տղամարդիկ սիրում են կրել ոսկե մատանիներ թևակապներ և այլ թանկարժեք իրեր: Քաղաքում են գտնվում բազմաթիվ տեսարժան վայրեր:Հոբելյանական այգի ,որը իրենից ներկայացնում է մեծ զբոսայգի քաղաքի կենտրոնում,որտեղ գտնվում են գաղութային ժամանակների բազմաթիվ հուշարձաններ: