«Լիճք (Գեղարքունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{merge|Լիճք}}
{{վիքիֆիկացում}}
{{tone}}
{{անաղբյուր}}
Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում: Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը:
Տող 11 ⟶ 12՝
Ըստ 1831-1842 թվականների արխիվային տվյալների Եղեգնագյուղ (Գյոլ-Քենդ) գյուղում սկզբից բնակություն են հաստատել Ալաշկերտից գաղթած 43 ընտանիքներ, մեկ ընտանիք` Ներքին Ադյաման (Ներքին Գետաշեն) գյուղից և երկու հոգի Թուրքիայից:
Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273 մարդ:
Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են: Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ: Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը, իշխան ձկան իսկական <<«պահեստարաններ>>» էին…
Գյուղն ունեցել է նաև երկու ջրաղաց և նույնքան էլ ձիթհանք: Գործեղ ջրաղացներն ու ձիթհանքերը հուշում են, որ գյուղի բնակիչները այդ տարիներին էլ են հիմնովին կառչած եղել հողին, որից քամել են իրենց գոյատևման հիմնական միջոցը` հացը:
1852 թվականի տեղական մարդահամարի տվյալներով Գյոլ-Քենդ գյուղում կրկին եղել է 44 ծուխ, երեք ծուխ մարել է, որոնց փոխարինել են 1847 թվականին Մուշից գաղթած երեք ընտանիքները: Ազգաբնակչության թիվը 265 է` 167 հոգի արական սեռի և 98 հոգի` իգական:
Տող 49 ⟶ 50՝
Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը ''Հակոբ Սահակի Հակոբյանինն'' է, իսկ ստեղծողներն են ''Արա և Արմեն Հոխիկյաններն'' ու ''Համլետ Հակոբյանը'':
Խորհրդանիշն իրենից ներկայացնում է ոսկով շրջանակված վահան, որի վրա նկարված է Ալաշկերտի բերդը: Բերդի պարսպի վրա գրված է '''Անաշե''', որը Ալաշկերտի ուրարտական շրջանի անունն է: Բերդի դարպասների վրա, որոնց վրա փականներ չկան ու սպասում են մեր վերադարձին, պատկերված են երկու առյուծներ, իսկ առյուծը Բագրատունիների խորհրդանիշն է: Առյուծներից մեկի մոտ քրիստոնեության խորհրդանիշն է` խաչը, իսկ մյուսի մոտ վարդ` Բագրևանդի խորհրդանիշը:
Բերդից քիչ ներքև '''Արածանին''' է, որի մեջ, ըստ ավանդույթի Տրդատ առաջինի հրամանով քրիստոնյա է մկրտվել հայ ժողովուրդը: Արածանիից ներքև արդեն Սևանա լճի մի մասն է երևում, որի ափին` եղեգների մեջ խրված '''ԼԻՃՔ'Լիճք'' տեղանունը, որը խորհրդանշում է մեր գյուղը: