«Ազգայնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
Քաղաքականության օգուտը ներկայացվել է Պոլ Բրասսի կողմից։ Նրա կարծիքով ժամանակակից ժողովրդավարություններում վերնախավերը օգտագործում են ժողովրդական զանգվածներին այլ վերնախավերի հետ պայքարում դիրքեր գրավելու համար։ Զանգվածները հակված են օգնելու նրանց, ովքեր հուզական ելույթներ են ունենում ընդհանուր ծագման, արժեքների կամ հատկապես [[կրոն]]ի մասին։ Ազգայնական վերնախավերը քողարկում են իրենց իրական նպատակը, այն է՝ իշխանությանն փնտրտուք <ref>Brass, P. R. (1991) Ethnicity and Nationalism: Theory and Comparison . Sage , London.</ref>:
 
Տնտեսական օգուտի մասին խոսել է Գելլները։ Նրա համար ազգայնականությունը շարժում է բարեկեցության համար սոցիամշակույթայինսոցիալ-մշակութային մոդեռնիզացիայի և հոմոգենիզացիայի միջոցով։ Այն չի քարոզում հին մշակույթը, այլ նոր, գիտական մշակույթը, որը հասանելի է դառնում լեզվին տիրապետելու դեպքում։ Արդյունքում, բնակչությունը դառնում է ազգ, քանի որ լեզուն պայմանավորում է աշխատունակությունը <ref>Gellner, E. (1983) Nations and Nationalism . Blackwell , Oxford.</ref>: Ազգայնականության մեկ այլ տնտեսական [[դրդապատճառ]] նկարագրվում է Էրիկ Հոբսբաումը։ Հոբսբամը գտնում է, որ բուրժուական կապիտալիստական [[հասարակություն]]ը, նույնպես կարևորում է համերաշխությունը բանվորների և արտադրության միջոցների կապիտալիստ տերերի միջև։ Այդ իսկ պատճառով, բուրժուական ինտելեկտուալները հայտնագործել և պրոպագանդել են երկու դասերի միջև առկա ընդհանուր էթնոմշակույթայինէթնոմշակութային ինքնության և պատմության մասին գաղափարախոսությունը։ Այս հիմքով, նրանք պահանջում են ազգային համերաշխություն՝ համագործակցություն և բարիդրացիական հարբերություններ հասարակության բոլոր անդամների միջև։ Այսպիսով, ազգայնականությունը այս դեպքում մտացածին գիտակցություն էր, միտված փոխելու դասային ինքնության և համերաշխության իրականությունը <ref>Hobsbawm, E. (1990) Nations and Nationalism since 1780: Programme, Myth, Reality . Cambridge University Press , Cambridge., Hobsbawm, E. & Ranger, T. (Eds.) (1983) The Invention of Tradition . Cambridge University Press , Cambridge.</ref>:
 
Մշակութային օգուտի մասին խոսել է Էլի Կեդորիին։ Ազգայնականությունը հայեցակարգ է՝ մշակված օտարված ինտելեկտուալների կողմից։ Այն ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու միջոց է և վերադարձ դեպի «տաքուկ ծննդավայր»` պրեմոդեռն ժամանակների գյուղ, ապա ավանդական մշակույթի իրողությունների անվերապահ ընդունում: Այս տիպի այգայնականությունը էթնիկ մշակույթը և համայնքը ներկայացնում է որպես մարդկային գոյության բնական և իրական նախապայման <ref>Kedourie, E. (1960) Nationalism . Hutchinson , London.</ref>:
 
Այս մոտեցման մեկ այլ տարբերակ է առաջարկում Բենեդիկտ Անդերոսոնը՝ առաջ քաշելով հարաբերականորեն երկարաժամկետ մոդեռնիզացիայի և ազգային զարգացման մոդել: Նախկինում կրոնական և տնտեսական պայմանները, հատկապես [[Բողոքականություն|բողոքականության]] և տպագիր [[կապիտալիզմ]]ի պարագայում, պահանջում էին ժողովրդական զանգվածների լեզվի միատարություն և գրագիտություն: Դրա պատճառները մասամբ կրոնական էին՝ [[Աստված|Աստծու]] խոսքին ուղղակի առնչվելու առումով և մասամբ ել տնտեսական՝ եկամտի նկատառումներով, ինչքան ավելի շատ մարդ կարդալ իմանա, այնքան ավելի մեծ քանակով [[Գիրք|գրքեր]] կվաճառվեն: Ավելի ուշ շրջանում, կրոնական համայնքը փոխարինվեց լեզվական համայնքով, որը հնարավոր դարձավ թերթերի և [[Գրականություն|գրականությա]]ն միջոցով [[Շփում|շփման]] շնորհիվ <ref>Anderson, B. (1983) Imagined Communities . New Verso , London.</ref>:
 
=== Հակամոդեռնիստական քննարկումներ ===
Հակամոդեռնիստական բացատրությունները չորս հիմնական տիպի են. սոցիոկենսաբանական, պրիմորդիալիստական, պերենիալիստական և էթնոսիմվոլիստական: