«Գրքի գողը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
 
== Սյուժե ==
[[1938 թվական]]ի թվականի ապրիլին։ապրիլ։ Հնչում է պատմողի ձայնը։ Նա պատմում է, թե ինչու է իր մոտ հետաքրքրություն առաջացրել երիտասարդ Լիզել Մեմինգերը ([[Սոֆի Նելիս]])։
 
Լիզելը գնացքով մոր և կրտսեր եղբոր հետ շրջագայում էր, երբ տղանեղբայրը մահանում է։ Նրա հուղարկավորության ժամանակ նա գետնից վերցնում է մի գիրք, որը գցել էր գերեզմանափորը։ Այնուհետև Լիզելին ուղարկում են իր նոր խնամակալ ծնողների մոտ՝ Գանսի (Ջեֆրի Ռաշ) և Ռոզեի (Էմիլի Ուոթսոն), որովհետև նրա մայրը՝ որը կոմունիստ է, վտանգի մեջ էր։ Ժամանման առաջին օրից Լիզելը հետաքրքրություն է առաջացնում հարևան տղայի՝ Ռուդի Շտայների (Նիկո Լիրշ) մոտ։ Ռուդին առաջին իսկ օրը նրան դպրոցից ուղեկցում է տուն։
 
Երբ ուսուցչուհին Լիզելին խնդրում է, որ նա գրատախտակին գրի իր անունը, Լիզելը գրատախտակին 3 իքս է նկարում՝ ցույց տալով, որ կարդալ չգիտի։ Այդ օրվանից նրա դասընկերները սկսում են իրեն ծաղրել և «տգետ» անվանել։ Տղաներից մեկը՝ Ֆրանց Դոյտչերը, ծաղրական ժպիտով նրան առաջարկում է գոնե մեկ բառ կարդալ, որին Լիզելը պատասխանում է հարվածելով նրա դեմքին։ Նա հիացնում է Ռուդիին և նրանք դառնում են մտերիմ ընկերներ։ Երբ Գանսը՝ նրա խորթ հայրը, իմանում է, որ Լիզելը կարդալ չգիտի, նա սկսում է Լիզելին կարդալ սովորացնել այն գրքով, որը նա գտել էր [[Գերեզմանատուն|գերեզմանի]] կողքին ընկած։ Լիզելը տարվում է ընթերցանությամբ և կարդում է այն ամենը, ինչ ձեռքի տակ ընկնում է։
Տող 54.
Մի անգամ Ռոզան՝ նրա խորթ մայրը, Լիզելին խնդրում է սպիտակեղենը տանել քաղաքապետի տուն։ Լիզելը տեսնում է, որ այն կինը, որը նրան տեսել էր գիրքը վերցնելուց՝ քաղաքապետի կինն է։ Նա վախենում էր, որ այդ կինը կճանաչի իրեն։ Սակայն Իլզան նրան ուղեկցում է գրադարան և ասում, որ նա, երբ ցանկանում է կարող է այստեղ գալ և գրքեր կարդալ։ Մի անգամ քաղաքապետը նկատում է աղջկան իր տանը գիրք կարդալուց և նրան դռնից դուրս է հանում և արգելում է այլևս այդտեղ գալ։ Լիզելը պատուհանից ներս է մտնում և սկսում է գրքեր գողանալ այնտեղից։
 
Հաջորդ տեսարան՝ գեղեցիկ գիշեր։ [[Հրեաներ]]ի ջարդեր և խանութների թալանում։ Մաքս Վանդերբուրգի ընտանիքին այցելում է իրենց վաղեմի ընկերը և ասում, որ նրանցից մեկը կարող է փախչել և մայրը ստիպում է Մաքսին, որպեսզի նա գնա։ Նա ապաստան է գտնում Գանսի տանը։ Մաքսը այն մարդու տղան է, որը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել էր Գանսի կյանքը, իսկ դրա դիմաց Գանսը խոստացել էր, որ պետք է օգնի նրա ընտանիքին, երբ դրա կարիքը ունենան։լինի։ Մաքսին թողնեցին, որ նա մնա Լիզելի սենյակում մինչև կհավաքի իր ուժերը և կառողջանա։ Լիզելը և Մաքսը սկսում են ընկերանալ։ Նրանց միավորում էր [[Հիտլեր Ադոլֆ|Հիտլերի]] հանդեպ ատելությունը։ Լիզելը նրան մեղադրում էր իր մոր մահվան մեջ։ Մաքսին տեղափոխում են նկուղ, որպեսզի նա ավելի շատ կարողանա շարժվել, բայց նկուղում շատ ցուրտ էր և Մաքսը մահացու հիվանդանում է, բայց Լիզելը օգնում է նրան առողջանալ անընդհատ գրքեր ընթերցելով նրա համար։
 
Մի անգամ Ռուդին հետևեց Լիզելին և տեսավ, թե նա ինչպես է գիրք գողանում։ Նա իմացավ ևև՛ գրքի, ևև՛ Մաքսի գաղտնիքը։ Ռուդին գլխի է ընկնում, որ նրա ընտանիքը ինչ-որ մեկին է թաքցնում և երդվում է, որ ոչ ոքի այս մասին չի ասի։ Մի օր աշխատանքի ժամանակ Գանսը տեսնում է, որ նրա հարևանին և ընկերոջը ձերբակալում են, քանի որ նրանք իբր հրեա են։ Գանսը փորձում է ապացուցել [[ոստիկան]]ներին, որ այդ տղամարդը գերմանացի է։ Ոստիկանները գրառոմ են Գանսի անվանումը և այդ ժամանակ նա հասկանում է, թե ինչ մեծ սխալ թույլ տվեց։ Երբ Գանսը այս ամենը պատմում է իր ընտանիքին, Մաքսը հասկանում է, որ նա պետք է գնա այդտեղից, որպեսզի վտանգ չներկայացնի այդ ընտանիքի համար։ Ավելի ուշ Գանսը հեռագիր է ստանում, որտեղ ասվում է, որ նա մոբիլիզացված է և պետք է շտապ մեկնի այնտեղից։ Մի անգամ, դպրոցից վերադառնալիս, Լիզելին թվում է, թե նա ձերբակալվածների շարքում Մաքսին տեսավ։ Նա սկսում է կանչել Մաքսի անունը և վազել շարքերի ետևից։ Նրան երկու անգամ հրում են գերմանացի զինվորները, բայց նա հանգստանում է այն ժամանակ, երբ Ռոզան գրկում է նրան և տանում տուն։
 
Երկու օր հետո Գանսը վերադառնում է տուն՝ վիրավոր։ Սակայն ընտանիքը չի էլ հասցնում վայելել իրենց միասնությունը, քանի որ մի գիշեր ամբողջ քաղաքի վրա ռումբեր են նետում։ Գանսը, Ռոզան և Ռուդիի ամբողջ ընտանիքը, բացի նրա հորից, որը այնտեղ չէր եղել, մահացան պայթյունի ժամանակ։ Հարևանները Ռուդիին դուրս հանեցին տանից, բայց նա հազիվ էր շնչում։ Նա սկսեց Լիզելին սեր խոստովանել, բայց մահացավ, այդպես էլ նրան չասելով «Ես քեզ սիրում եմ» մինչև վերջ։ Լիզելը նրան աղաչում է չմահանալ, ասելով, որ նա կհամբուրի նրան։ Նա նրան համբուրում է, բայց Ռուդին արդեն մեռած էր։
 
Երկու տարի անց Լիզելը սկսում է աշխատել Ռուդիի հոր հյուրանոցում, որ ողջ էր վերադարձել [[պատերազմ]]ից: Նա խանութից դուրս գալուն պես նկատում է Մաքսին և վազում նրա մոտ, որպեսզի գրկի։ Լիզելը ապրում է 90 տարի։ Նա տեսավ թեթե՛ լավ, թեթե՛ վատ բաներ, բայց վերջում ոչինչ չկար՝ ոչ բառեր, ոչ էլ հանգիստ։
 
== Դերերում ==