«Մասնակից:Mari Harutyunyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Առոգանություն''', հնչյունի, բառի, նախադասության ընդհանրացված արտասանություն։ Յուրաքանչյուր [[լեզու]] ունի իր
առոգանությունը, որը հնարավորություն է տալիս ճիշտ հասկանալու բանավոր [[Խոսք|խոսքը:]]Առոգանության հարցերով սկսել են զբաղվել
վաղ ժամանակներից (Դիոնիսիոս Թրակացի,«Քերականական արվեստ», մ. թ. ա. 2-ից 1-ին դարերում)։ Արտահայտության հիմնական միջոցներ են [[Հնչերանգ|հնչերանգն]] ու [[շեշտ|շեշտը]]։ Հնչերանգը դրսևորվում է ամենատարբեր ձևերով,որոնցից կարևոր են պատմողականը(առանց որևէ նշանի), հարցականը (՞),հրամայականը (՛) և բացականչականը(՜)։ Որոշ [[Լեզուներ|լեզուներում]] (աֆրիկյան լեզուների մի մասում, չինարենում և այլն) առատ է երաժշտական տարրը, որն արտահայտվում է արտասանության ժամանակ ձայնի ելևէջումներով և շեշտի տևականությամբ։Առոգանության մեջ մեծ է շեշտի նշանակությունը,այն տարբեր լեզուներում տարբեր ձևերով է դրսևորվում։ Գոյություն ունեն բառական ե տրամաբանական շեշտեր։Բառական շեշտն արտահայտում է շեշտվող վանկի ուժգնությունը, որը հայերենում կայուն–շարժական է, այսինքն՝միշտ (բացառությամբ գրե՛թե, մանավանդ և նման բառերի) դրվում է բառի վերջին վանկի վրա (տուն–տներ–տների), ռուսերենում՝ շարժական (вода-воды, рука-руки), գերմաներենում՝ կայուն–անշարժ(Mensch-«մարդ», menschlic–«մարդկային», Ménschlichkeit–«մարդկայնություն»)։ Ի տարբերություն գերմանական և ռոմանական լեզուների շեշտի ուժգնության, ֆրանսերենում այն թույլ է արտահայտվում (հմմտ. ֆրանս. sabre «սուսեր», գերմ. säbel)։ Տրամաբանական շեշտը կարևոր դեր ունի ճիշտ ընկալման համար, օրինակ՝ ես տուն գնացի, ես տուն գնացի և այլն, ուր նույն շարադասությամբ, բայց տարբեր առոգանությամբ արտահայտվել են երկու տարբեր երանգավորումով մտքեր։ Առոգանությունը թեև շատ դանդաղ բայց ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Այդպիսի փոփոխություններ կան նաև հայերենի [[Բարբառ|բարբառներում։]] Դրանք դրսևորվում են և՛ հնչյունական համակարգում(օրինակ՝ է–ի քմայնացումը [[Վան|Վանի]], [[Խոյ|Խոյի]],[[Հաճընի]] բարբառներում, ա-ի շրթնայնացումը [[Բայազետ|Բայազետի]] խոսվածքում), և՛ շեշտի վերջընթեր լինելու ու մեծ տևականության, և՛ [[Նախադասություն|նախադասությունների]] երանգների յուրահատուկ դրսևորումների մեջ։Առոգանությունը կարող է ըմբռնվել առավել ընդհանուրիմաստով (ակցենտ), երբ որևէ լեզվով կամ բարբառով խոսող [[անձնավորություն]] իր մայրենի լեզվի կամ բարբառի ընդունված առոգանության համապատասխան խոսում է մի այլ լեզվով կամ [[Բարբառ|բարբառով]] (օրինակ՝ ֆրանսիացին՝ ռուսերեն, համշենցին՝ Լոռու խոսվածքով են)։